ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահ է, որ վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման վրա:«Եթե դուք հետևում եք միջազգային լրատվությանը, երևի տեղյակ եք, որ որոշ երկրներ հայտարարել են ու կոչ են արել իրենց քաղաքացիներին ՀՀ չայցելել, քանի որ դա անվտանգ չէ: Իսկ մենք մեր բազմաթիվ ու երկարատև ջանքերի շնորհիվ այն ցուցանիշին էինք կարողացել հասնել, որ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ն զբոսաշրջության համար ամենաանվտանգ երկրներից էր համարվում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կարայանը:
Ըստ նրա՝ հյուրանոցներից և տուրիստական կազմակերպություններից իրենք տեղեկացել են, որ արդեն իսկ որոշակի կորուստներ եղել են, ու զբոսաշրջիկների մի մասը հրաժարվել է գալ Հայաստանի Հանրապետություն:
«Եթե այս ամենը շարունակվի, ականատես կլինենք, թե ինչ բացասական ազդեցություն սա կարող է թողնել տնտեսության վրա: Եթե այն լիներ տրամաբանական և չխանգարեր երկրի բնականոն զարգացմանը, ապա տնտեսության վրա գրեթե չէր ազդի, բայց այն պարագայում, երբ պարալիզացվում է քաղաքային տրանսպորտը, զբոսաշրջիկների երթևեկությունը, դա իր բացասական ազդեցությունը կունենա», - նշեց Կարայանը:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42