Երգչուհի Ռիհաննան և թոփ-մոդելներ Քենդալ Ջեններն ու Բելլա Հադիդը, որոնք հաճախ են հանրության առաջ հայտնվում առանց կրծկալի, նոր թրենդ են մտցրել, որը ստացել է «դիզայներական պտուկ» անվանումը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ամերիկյան պլաստիկ վիրաբույժ Նորման Ռոուին պատմել է, թե ինչպես են իր մոտ գալիս աղջիկները՝ խնդրելով ուռեցնել իրենց պտուկները: «Մարդիկ ամեն մանրուքի ուշադրություն են դարձնում: Կանանց արդեն չի բավարարում կրծքի սովորական մեծացումը կամ ռինոպլաստիկան»,- ասել է բժիշկն ու ավելացրել է, որ իր հաճախորդներն ուզում են ամեն ինչով նմանվել հայտնիներին:
Միջամտությունն իրենից պտուկի մեջ գիալուրոնային թթվի ներարկում է ներկայացնում: Ռոուիի խոսքերով՝ լուծույթը պտուկներին հատուկ ծավալ է տալիս, ինչի արդյունքում նրանք դուրս են ցցվում հագուստի տակից: