Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայազգի պատգամավոր Գարո Թայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ և դիմելով Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը:
Գարո Փայլանի կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողով ներկայացված օրինագծում մի քանի անգամ շեշտված է ցեղասպանություն եզրույթը:
Օրինագծում Փայլանը ցեղասպանության ճանաչումից և զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելուց բացի պահանջել է դադարեցնել հասարակական վայրերը ցեղասպանության հանցագործների անուններով կոչելու պրակտիկան:
Փայլանը միջազգային ասպարեզից օրինակներ է բերել, երբ երկրներն առերեսվել են իրենց կատարած ոճրագործության հետ և քաղաքացիություն շնորհել տուժածների ժառանգներին:
«Օրինակ` Արգենտինան, որը երկար տարիներ հերքում էր իր կատարածը ի վերջո ընդունեց: Պորտուգալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ քաղաքացիություն շնորհեցին նախկինում այդ երկրներից արտաքսված հրեաներին»,- օրինակներ բերելով Թուրքիայի իշխանություններին է դիմել Փայլանը:
«Ցեղասպանությունից անցել է 103 տարի և այդ տարիների ընթացքում ողջ մնացած հայերը պայքարել են արդարության վերականգնման համար: Ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր մահացել են առանց վայելելու արդարության հասնելու զգացումը: Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի հենց Թուրքիայի մեջլիսում և երբ դա տեղի ունենա այդ թեման կդադարի քննարկվել այլ խորհրդարաններում»,-խոսքում նշել է հայազգի պատգամավորը:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42