Ի՞նչ կապ ունի «Եվրո 2016»-ը Հայաստանի քաղաքական դաշտի, մեր հայրենի սնկի՝ քարաքոսների նման աճած կուսկացությունների հետ: Բայց արի ու տես, որ ունի…
Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ թիմերը, որոնք իրենց ամբողջ խաղը, մարտավարությունը կապում են մեկ կամ երկու լիդերների՝ անվանի, հայտնի ֆուտբոլիստների հետ, հիմնականում հաջողություններ չունեցան: Հաղթանակներ, հաջողություններ ունեցան թիմային, միասնական, կազմակերպված, նպատակասլաց ու կամային հավաքականները:
Մեր քաղաքական դաշտում՝ ցավոք գրեթե բոլոր կուսակցությունները, իրենց ողջ գործունեությունն ու ապագան կապում են մեկ անձի հետ: Այն խիստ անձնավորված է, ողջ գործունեությունը կառուցված մեկ անձի շուրջ, պայմանավորված նրանով ու երբ առաջնորդը հիվանդանում է նույնիսկ հարբուխով, ապա ողջ կուսակցությունը պարալիզացվում է ու մասնատվում:
Մինչդեռ մեզ պետք են մեկ, միասնական գաղափարախոսությամբ՝ համախոհներ, նվիրյալներ, նպատակասլաց, հետևողական, անկաշառ ու համառ քաղաքական գործիչներ, կուսակցականներ:
Աշխարհում ոչ մի ազգի մտքով չէր անցնի ստեղծել համքարային կուսակցություն…Մենք այստեղ էլ ենք առաջինը…
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության ողջ անձնակազմը միավորվեց և ստեղծեց կուսակցություն՝ «ԳԱԼԱ» կուսակցություն…
Հիմա հերթը այլ համքարություններինն է՝ մսամթերքի արտադրության «Բիելլա» ֆիրմայինը, հետո «Միլենա» գեղեցկության սրահինը, «Կամիլլա» ֆիտնես ակումբինը:
Լավ է չէ՞, ԳԱԼԱ, Բիելլա, Միլենա, Կամիլլա, Մարիաննա կուսակցություններ…Մնում է Սամվել Ալեքսանյանն էլ ստեղծի «Ալեքս Գրիգ» կուսակցություն, իր փոքրիկ մասնաճյուղերով՝ տարբեր իրավիճակների, տարբեր իրադրությունների, տարատեսակ նպատակների համար…
Զգում եք չէ՞ 21-րդ դարի կեսերի, ապագայի շունչը…Փաստորեն ապագան համքարային կուսակցություններինն է՝ պանրագործների, հեռուստալրագրողների, առևտրականների, տաքսիստների, այգեգործների…
Ինչ-ինչ, բայց մենք գիտենք ինչպես մտնել պատմության մեջ, նոր էջ բացել քաղաքական գործունեության բնագավռում, լինել առաջինը, միակն ու անկրկնելին…
Իսկ դուք գաղափարախոսություն, քաղաքական գործունեություն, երկարատև քաղաքական ճանապարհ, տասնյակ տարիների քրտնաջան աշխատանք…Այդ ամենից նավթալինի հոտ է բուրում, ի՞նչ գաղափարախոսություն, ի՞նչ ծրագրային դրույթներ, քաղաքական աշխատանք՝ վազն անցեք…Հավաքվեք իրա գլխի ու ստեղծեք…
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02