Հայաստանի Քրիստոնեա- Դեմոկրատական Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս օրերին մենք ուշի ուշով հետևում ենք Երևանում ընթացող ցույցերին և երթերին, որտեղ մեր համաքաղաքացիները ազատորեն և առանց խոչընդոտի իրացնում են խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրենց իրավունքը: Անխոս մենք ողջունում ենք Հայաստանի ազատատենչ և իր իրավունքների պաշտպանության համար օրինական միջոցներով պայքարելու ունակ համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ հարկ է փաստել , որ այդ իրավունքը բացարձակ իրավունք չէ և չի կարող խախտել այլոց իրավունքները, իսկ մասնակիցները չեն կարող իրենց դասել օրենքից վեր: Անհնար է օրենքը խախտելով պայքարել օրինականություն համար:
Հայաստանի Քրիստոնեա -Դեմոկրատական Միությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին օրերին ցույցերի և հանրահավաքների ժամանակ հնչած կոչերի և մասնակիցների կողմից օրինականության սահմաններն անցնող, օր օրի, ավելացող դեպքերի կապակցությամբ:
Անշուշտ, խոսքի և հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա խարսխված են հանրային կյանքի կազմակերպման ժողովրդավարական բոլոր համակարգերը: Մենք արձանագրում ենք նաև, որ երկրում կան դեռևս չլուծված, մեր իրականությունը կոռոզիայի ենթարկող, հիմնախնդիրներ: Սակայն, մենք համոզված ենք, որ դրանց լուծման արդյունավետ ճանապարհը հեղափոխություները չեն, առավել ևս Հայաստանի պարագայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված մարտահրավերներն ու արտաքին սպառնալիքները: Ստեղծված պայմաններում քաղաքական ողջամտությունը հուշում է, որ քաղաքական գործընթացի շահագրգիռ մասնակիցների երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ:
Ուստի, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը միանում է քաղաքական երկխոսությունն անհապաղ սկսելու Հայաստանի Հանրապետության վարչապետի կոչին»:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42