«Իմ քայլ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երևան քաղաքում, վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ բնակաչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ, մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, խախտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայամանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները.
կոպտորեն խախտվում են մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու, անհնազանդություն իրականացնելու, ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև սեփականության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները,
ՀՀ ոստիկանության ծառայողները, առանց ներկայանալու, առանց տարբերանշանների, հաճախ քաղաքացիական հագուստով, չունենալով որևէ իրավական հիմք, անհամաչափ և առանց անհրաժեշտության, ինչպես նաև բռնության գործադրմամբ զանգվածաբար ձերբակալում և բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին, այդ բռնություններին բացականչություններով արձագանքող պատահական անցորդներին և զանգվածային լրտվության միջոցների ներկայացուցիչներին, ինչը զուգորդվում է մարդկանց գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների վնասմամբ,
ՀՀ ոստիկանության ծառայողները բաժանմունքներ բերման ենթարկածներին ստիպում են հրաժարվել փաստաբանական ծառայություններից, առանց արձանագրություններ կազմելու ապօրինի պահում են օրենքով սահմանված երեք ժամից ավելի,
Խաղաղ ցույցերը որակվում են որպես մասսայական անկարգություններ, և այդ պատրվակով հարուցվում են քրեական գործեր, այնուհետև ցույցի մասնակիցների նկատմամբ առաջադրում են մեղադրանքներ, իրականացվում են կալանավորումներ:
Պետական գործիչները և տարբեր աստիճանի պաշտոնյաները խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման սպառնալիքներ են հնչեցնում՝ ապահովելով բնակչության շրջանում վախի մթնոլորտի պահպանումը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ մեր շարժման առաջին իսկ օրից մենք անդադար հայտարարել ենք, որ մեր շարժումը կրում է բացառապես խաղաղ բնույթ, մեր շարժման խորհրդանիշներից են վեր պարզած բաց ձեռքերը, և մենք բազմաթիվ օրինակներով ապացուցել ենք, որ գործում ենք միմիայն այս տրամաբանության սահմաններում: Հետևաբար, տեղի ունեցող բռնությունների ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը: ՀՀ ոստիկանության ղեկավարությանը և աշխատակիցներին, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության զանազան պաշտոնյաներին և թիկնապահական ջոկատներ ունեցող ներկայացուցիչներին հիշեցնում ենք, որ հրամանով ապօրինություններ կատարելը չի ազատում պատասխանատվությունից:
Սույնի կապակցությամբ հրավիրում ենք ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ինչպես նաև այլ միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դեսպանությունների, «Հյուման ռայթս վոթչի», «Ֆրիդոմ հաուսի», «Ամնեսթսի ինթերնեշնլի» անհետաձգելի ուշադրությունը»։
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02