Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը և այլ ակցիաները նոր թափ են հավաքում և ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա:
Բռնության են ենթարկվել նաև ակցիաները լուսաբանող լրագրողներ` մասնավորապես Ազատություն ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը, որին Արարատի մարզի մի քանի գյուղապետեր և նրանց կողմից ղեկավարվող անձինք, ոստիկանների ներկայությամբ, ծեծի են ենթարկել` հասցնելով մարմնական վնասվածքներ: Բռնություն է կիրառվել Սիվիլնեթի լրագրողներ Ալինա Նիկողոսյանի, ում կարմիր բերետավորները հասցրել են հարվածներ, և Անի Գրիգորյանի նկատմամբ, ումից ուժով խլել են հեռախոսը:
Շարունակվում են ոստիկանության կամ որպես ոստիկան հանդես եկող քաղաքացիական հագուստով անձանց կողմից օրենքի խախտմամբ քաղաքացիներին բերման ենթարկելու ապօրինի գործողությունները, իսկ որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են բերման ենթարկվածների ծեծով:
Քասախում կրիմինալ տարրերի կողմից ծեծի է ենթարկվել և մարմնական ծանր վնավածքներ ստացել ակցիայի մասնակից Վիգեն Դավթյանը: Գիշերվա ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներում, Էրեբունիում, Ավանում կանգնեցրել են քաղաքացիների մեքենաները, ծեծի ենթարկել նրանց և վնասել մեքենաները:
Առավոտից ոստիկանության որոշ աշխատակիցներ մահակներով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, որոնք փորձել են իրենց մեքենաներով մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին:
Որոշ դեպքերում նման գործողություննեը ղեկավարվում են Հանրապետական կուսակցության հանրաճանաչ դեմքերի կողմից (օրինակ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան և ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան):
Այս ամենը վկայում է, որ ստեղծված ճգնաժամից քաղաքական ելքեր փնտրելու փոխարեն իշխանությունները նորից իրենց հույսը դրել են ոստիկանության և կրիմինալ խմբերի կողմից իրականացվող բռնությունների և հալածանքների վրա:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը, որոնք միայն ավելի են շիկացնում առանց այդ էլ լարված մթնոլորտը և կարող են հանգեցնել հակազդեցության և լարվածության անկանխատեսելի էսկալացիայի, որի համար ամբողջ պատասխանատվությունը կկրեն գործող իշխանությունները:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42