Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության ու ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ ու այդ գործընթացի մեջ ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները, այօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Երևանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։
«Իրականում, ես համարում եմ, որ ժամանակի հարց է՝ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը ու փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունն իրարից պետք է սկսի ժամանակի մեջ տարբերակվել, որովհետև խորհրդարանական ժողովրդավարության հրաշքը հենց դրա մեջ է, որ այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն ու ունի ներկայացվածություն խորհրդարանի, ունի այլ գործիքակազմ՝ խնդիրները լուծելու, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը ու ստիպված է դիմել փողոցին», - ասաց նա։
Վիգեն Սարգսյանն ասաց, թե այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանում, հերթական փորձաշրջանն է Հայաստանի ժողովրդավարության կայացման համար։
Անդրադառնալով երեկ պատգամավորների ձերբակալությանը՝ ՀՀ պաշտպանությն նախարարն ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանեն իրավապահները։
«Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ պարզաբանվի իրավապահների կողմից, իրականում, երեկ պատշաճ տեղեկատվություն տարածվել է, կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի, ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է», - նշեց նա։
Խոսելով ոստիկանների գործողությունների մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե այն, ինչ հիմա կասի, կարող է շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնել։
«Բայց ցանկացած մասսայական հավաքի ժամանակ, ես տեսել եմ ամենատարբեր երկրներում, ոստիկանության գործողությունները միշտ կարող են ուժի կիրառման համաչափության կամ անհրաժեշտության եզրին գտնվել», - ասաց նա։
Վիգեն Սարգսյանն ընդգդծեց, թե կարևոր է՝ ոստիկանության գործողությունների նկատմամբ ի սկզբանե ապրիորի չլինի մեղավորության կանխավարկած։
«Որովհետև այդ մարդիկ, նաև շատ լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար։ Դա կարող է միջոցառման կազմակերպիչներին դուր գա կամ դուր չգա, բայց հավատացնում եմ ձեզ՝ անգործության հետաևնքներն անհամեմատ ավելի ծանր կարող են լինել, քան՝ այն գործողությունները, որը ոստիկանությունն ի պաշտոնե պարտավոր է կատարել», - նշեց ՀՀ պաշտպանության նախարարը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02