Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված մամուլի ասուլիս է հրավիրել: Նախարարի խոսքով` այս գործընթացում դպրոցական, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է: Նա միևնույն ժամանակ նշեց, որ պետք է տարբերել դպրոցական և մանկահասական երեխաներին ուսանողներից, խոսքը ուսանողների մասին չէ:
«Դրա մեջ տեսնում եմ 2 մակարդակի խնդիր. առաջինը զուտ ֆիզիկական անվտանգությունն է: Այս ակցիաներյն անցնում են փողոցի երթևեկելի մասերով: Ես յուրաքանչյուր վայրկյան ուղղակի մտքում աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղին չտան և ոտքը արգելակի փոխարեն գազին չսեղմի»,- ասաց Սարգսյանը, և հավելեց, որ ծնողը, ով որը բերում է իր երեխային դպրոց, ակնկալում է դպրոցից հետո երեխային տանի տուն, այլ ոչ թե փողոցներում փնտրի: Ըստ նախարարի` մյուս մակարդակը գաղափարականն ու բարոյականն է:
«Այս օրերին շատ ենք տեսնում, որ մնակահասակ երեխաներին կանգնացնում են տեսախցիկի առջև, տեսնում ենք, որ մանկահասակ երեխան զուգահեռներ է տանում օրինակ` Մոնթե Մելքոնյանի և միտինգի առաջնորդի հետ: Երեխան չի կարող իմանալ ոչ Մոնթե Մելքոնյանին, ոչ էլ միտնիգի հեղինակին: Սա անթույլատրելի է»,- ընդգծեց նա: Սարգսյանը շեշտեց, որ միևնույն ժամանակ մտահոգված չէ նրանով, որ բանակ կզորակոչվեն նրանք, ովքեր մասնակցել են քաղաքացիական անհնազանդության միջոցառումներին:
«Դա էլ քաղաքացիական դաստիարակության, կրթության մի մասն է: Ուրիշ բան, թե ինչ գին է դրա դիմաց վճարվում: Ես երբեք չեմ ասում, որ բանակ պետք է գա չկայացած մարդ և այնտեղ կայանա, ես ասում եմ, որ բանակը պետք է միջոց լինի` լրացուցիչ հնարավորություններ տալու ամենատարբեր ուղղություններով: Բանակը պետք է մեկ քայլ առաջ լինի և լինի ոչ թե հասարակության հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը»,- եզրափակեց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55