Երևանում և հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը և խաղաղ անհնազանդության գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված և պայթյունավտանգ:
Այս մասին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Հայտարարությունում ասվում է. «Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին և հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության երեք հայտարարությունները, որով միակ և ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում եմ հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձևավորելու կոչով` նոր և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քանիցս հրապարակայնորեն հնչեցված տեսակետը, համաձայն որի նրա կողմից որպես քաղաքական հանգուցալուծման վերջնակետ է դիտարկվում նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, վերստին կոչ ենք անում իշխանություններին և բոլոր շահագրգիռ ուժերին ձևավորել հրատապ քաղաքական օրակարգ` նշված հարցի շուրջ:
Որպես Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և 20-ամյա խորհրդարանական քաղաքական հետագիծ ունեցող կուսակցության նախագահ պատրաստ եմ, հնարավորության դեպքում, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկելու իր իսկ առաջարկությունը` իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգ ձևավորելու շուրջ»:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42