Շարժումը, որ ՀՀ-ում սկսեց ապրիլի 13-ին, մոտենում է իր հանգուցալուծման: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա արձանագրեց՝ ՀՀ-ում ձևավորվել է նոր ճգնաժամային իրավիճակ, որը քաղաքական լուծումներ է պահանջում: Միևնույն ժամանակ նկատեց, որ հրապարակը, փողոցը, լրջագույն քաղաքական գործոն են, բայց ոչ քաղաքական բանակցությունների սուբյեկտ, բանակցությունների, որոնց արդյունքում պետք է ծնվեն քաղաքական որոշումներ` իրավիճակից դուրս գալու համար:
«Այսօր մենք տեսնում ենք, որ իշխանությունն այլևս չի կարող հենվել 2017 թ.-ի ընտրությունների վրա և այդ արդյունքներից ելնելով որոշում թելադրել ՀՀ-ում: Այսօր իրավիճակին լուծում տալ կարող են 2 հոգի՝ վարչապետ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:
Հանգուցալուծումն այս երկուսի համատեղ պայմանավորվածության արդյունքում պետք է լինի, սակայն Նիկոլ Փաշինյան և ևս 2 պատգամավորներ ձերբակալված են: Պատգամավորները ժամերի ընթացքում, շուտափույթ ազատ պետք է արձակվեն և սկսվեն բանակցություններ: Կարծում եմ՝ զուտ ներքին ֆորմատով այդ բանակցությունները հնարավոր են: Բանակցություններ նրա մասին, որ ՀՀ-ում պետք է փոխվի իշխանությունն ընտրություններով, իսկ բանակցությունների թեման կդառնա այն, թե երբ պետք է լինեն այդ ընտրությունները և ինչ օրենսդրությամբ, որոնք պետք է բացառեն որևէ անվստահություն ապագա ընտրությունների նկատմամբ»,- ասաց նա:
Մեհրաբյանի գտնում է, որ իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ընտրություններ միջոցով և դա է, որ դառնալու բանակցությունների միակ առարկան: Նա իշխանության կողմից սխալ որոշում համարեց շարժման առաջնորդների ձերբակալություն.«Կարծում եմ՝ շատ մեծ սխալ էր, որը գործեց իշխանությունը և ապացույցը, որ դա կոպիտ սխալ էր, հանրապետությունում տիրող իրավիճակն է: Կարծում եմ՝ այդ սխալն ուղղելի է իմ ասած ճանապարհով և պետք է բացառել հետագա սխալները։ Եթե իրավիճակին չտրվի քաղաքական լուծում, ապա չի բացառվում, որ ՀՀ-ում լինի անիշխանություն, որը, երևի, բոլոր հնարավոր զարգացումներից վատթարագույնն է»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը:
Քաղաքագետը, խոսելով միջազգային հանրության արձագանքից ասաց, թե այն բավականին զուսպ և բարեկամական է ՀՀ-ի նկատմամբ: Նրա դիտարկմամբ՝ նկատվում է, որ ընդգծված դիրքորոշում կա չմիջամտելու ՀՀ ներքին զարգացումներին. «Միակ բանը, որ հորդորում են, այն է, որ ամեն ինչ լինի ոչ բռնի, իրավունքի և օրենքի գերակայության պայմաններում: Կարծում եմ՝ հորդորները բավականին տեղին են, հատկապես կնշեմ ԵՄ 2-րդ հայտարարությունը՝ այն է, որ ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն»,-շարունակեց քաղաքագետը:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ աշխարհին դուր չի գա բռնի ուժը, որովհետև, եթե ՀՀ-ում քաոս լինի, դա սպառնալիք կլինի տարածաշրջանային անվտանգությանը: Քաղաքագետն իշխանության սահուն փոխանցման ճանապարհներ տեսնում է, անկախ նրանից, որ իշխանությունը կապված է բիզնես շահեր ունեցողների հետ:
«Նույն օլիգարխներն ու իրենց ընտանիքներն ապրում են ՀՀ-ում: Այսպես ասած՝ մենք ունենք մի ընդհանուր նավ, և կարող են միայն վիճել, թե նավավարն ով պետք է լինի, բայց ղեկը ջարդել չի կարելի: Բոլորը հասկանում են ղեկը ջարդելու կատաստրոֆիկ հետևանքները: Կոչ եմ անում բոլորին ունենալ քաղաքացիական բարձր գիտակցություն և պետական մտածողություն, որ այս իրավիճակից ժամերի ընթացքում քաղաքական որոշմամբ դուրս գանք»,- ավելացրեց Մեհրաբյանը:
Վերջինս շեշտեց, որ վաղն ապրիլի 24-ն է, իսկ իր համոզմամբ՝ վաղվա օրը պետք է ակցիաներ չլինեն, մեկ օր դադար պետք է լինի:
«Բողոքի ակցիաները պետք է վերսկսեն ապրիլի 25-ի առավոտից, այսինքն՝ 24-ը պետք է զերծ լինի ներքաղաքական օրակարգից: Ինչպես նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի լայն շրջակայքը պետք զերծ լինեն նույնիսկ ակնարկից՝ կապված ներքաղաքական օրակարգի հետ: Պետք է ցեղասպանության զոհերի հիշատակն ամենապատշաճ ձևով հարգվի բոլորի կողմից»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03