Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի հետ հանդիպումից։
«Ես ուզում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել ձեզ, որ երեկ գիշերը, վերադառնալով արտասահմանից, անմիջապես այցելեցի և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Արարատ Միրզոյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին: Առաջինը, որ կոչ արեցի, որին միանշանակ կողմ եմ, ինչ այստեղ հնչեց՝ Ապրիլի 24-ը մեր միասնության օրն է, դա մեր սուրբ օրն է, և մենք բոլորս պետք է միասին լինենք:
Ես առաջարկեցի, որ այսօրվանից սկսած մենք սկսենք մեր գործընթացը՝ նստենք սեղանի շուրջ՝ շատ մանրամասն բացատրելով իրական նպատակներն ու սպասելիքները բոլորի համար՝ ժողովրդի համար, որովհետև այն, ինչ մենք պետք է անենք, մենք ժողովրդի համար ենք անելու:
Այսօր էլ հանդիպեցի «Ելք»-ից պատգամավորի, որին խնդրեցի, որ ինքն իր գործընկերներին կոչ անի, որ մենք, սեղանի շուրջ նստելով, այդ ժամանակահատվածում դադարեցնենք հավաքները, որպեսզի կարողանանք հանգիստ, առանց որևիցե ճնշման գնանք, ստեղծենք այն ճանապարհային քարտեզը, որով կարող ենք առաջ գնալ և հանգուցալուծում ունենալ: Այսինքն՝ այսօրվանից սկսած մենք այս առաջարկը պետք է արդեն տանենք առաջ», - ասել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02