«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի։ Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան՝ սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն և Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն։ Անգամ խորհրդարան է գնացել Արփինե Հովհաննիսյանը, որը տատիկի մահվան պատճառով չի մեկնել ԵԽԽՎ լիագումար նիստին։
Սակայն երեկ վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում հազարավոր քաղաքացիների քայլերթն իշխանություններին այլ ելք չի թողել, և Սերժ Սարգսյանի հետ ուղիղ կապ ունեցող անձինք՝ Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, Հրանտ Մարգարյան, Բակո Սահակյան, սկսել են բանակցել՝ վարչապետին բացատրելով իրավիճակի լրջությունը։ Ի դեպ, տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունների առաջին հարցը լինելու է Սերժ Սարգսյանին ՀՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարեցնելու պահանջը։ Իսկ մինչ այդ ՀՀԿ-ում զզվանքով խոսում էին ճամբարափոխների մասին՝ կուսակցության ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03