Ե՛վ կառավարությունը, և՛ այն մարդիկ, որոնք փողոցում հարցեր էին բարձրացնում, պետք է ամեն ինչ անեն, որ նոր Հայաստանի գաղափարը, զարգացումը դառնա ընդհանուր ծրագիր և բոլորի համար հասկանալի լինի՝ ինչ Հայաստան է կառուցվելու, ոչ թե հին օլիգարխներին փոխարինեն նոր օլիգարխները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Ծիծեռնակաբերդում, ուր եկել էր հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
«Մյուս կողմից, ես հասկանում եմ, որ հիմա ունենք շատ էմոցիոնալ պահ, որը եթե ճիշտ չօգտագործվի և չդառնա պոզիտիվ, մեծ վտանգ է, որովհետև սև ու սպիտակ չի կարող լինել: Հայ ազգը պետք է միավորվի»,-ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:
«Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ ուզում դառնալ. ես ու Նուբարը (Ավրորայի համահիմնադիրներից Նուբար Աֆեյանը) 18 տարի է՝ անում ենք մեր բարեգործությունը: 18 տարի է՝ փորձում ենք ամեն ձևով Հայաստանը դարձնել բարգավաճ ոչ թե խոսքերով, այլ՝ գործով,-ասաց Ռուբեն Վարդանյանը,- Ապրիլի 24-ը շատ կարևոր և սուրբ օր է ամբողջ ազգի համար: Ոչ միայն Հայաստանի, այլև՝ բոլորի: Այստեղ մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնելու, դժգոհությունը հայտնելու, բայց հայությունն ավելի մեծ է, և մենք, կիսելով մեր 1.5 միլիոն զոհված հայազգի զավակների կորստյան ցավը, պիտի հասկանանք, որ հարցեր կան, որոնք ավելի բարձր են, քան միայն Հայաստանի հարցերը»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ շատ կարևոր է, որ հայերը, հիշելով իրենց պատմության ամենացավոտ և ամենաողբերգական էջերից մեկը, կարողանան առաջ նայել և առաջ գնալ:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42