Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մենք գալիս ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգելու սրբադասված նահատակների հիշատակը: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
«Հարյուրամյակի միջոցառումների շրջանում մենք սրբադասեցինք մեր նահատակներին, որոնք 1915 թվականին դարձան մարդկային չարիքի զոհ։ Այստեղ կա կարևոր խորհուրդ, 100-ամյակից հետո մենք գալիս ենք այստեղ մեր սրբադասված նահատակների հիշատակը հարգելու»,-ասաց Վարդան Արամյանը:
Նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ ՀՀ-ն ստանձնել է կարևոր դերակատարություն ամբողջ աշխարհում՝ Ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում: Վարդան Արամյանը շեշտեց՝ կրոնի և ազգային հիմքով չի կարելի ատելություն սերմանել ու բնաջնջել ժողովրդին:
«Այսօր հայերը զոհից վերածվել են առաջնորդողի ու ամբողջ աշխարհում նման ցավալի երևույթները մերժելու ազդակ են հնչեցնում»,- շարունակեց Վարդան Արամյանը:
Վերջինս, անդրադառնալով ներքաղաքական և երեկվա իրադարձություններին, ասաց. «Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից, վարչապետը հրաժարական տվեց, որը նրա կողմից մեծ քայլ էր»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք հաջորդ իշխանության հետ կաշխատի, Վարդան Արամյանն ասաց, թե ամեն բան ժամանակը ցույց կտա:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03