Ռուսաստանի դաշնակից հետխորհրդային ցանկացած երկրում, երբ փողոցային շարժման հետևանքով իշխանափոխություն է տեղի ունենում, վերլուծաբաններն արագորեն սկսում են աշխարհաքաղաքական եզրակացություններ անել: Բայց երբեմն, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում, իշխանափոխության տանող ցույցերը պարզապես իշխանափոխության տանող ցույցեր են, Foreign Policy-ում գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Փորձագետը նշում է, որ պետք է ակնկալել, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն ունենա աշխարհաքաղաքական հետևանքներ, և չպետք է դրանք դիտարկել որպես Ռուսաստանի ազդեցության անկման ազդանշան:
ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականն աշխարհաքաղաքականության հետ կապ չունի, առավելագույնը՝ այն կարող է ցույց տալ, որ հետխորհրդային ռեժիմներն այնքան ամուր չեն, ինչպես երևում է հեռվից և որ տարածաշրջանի հին ռեժիմները կարող են փլվել խաղաղ ճանապարհով՝ առանց դրսից որևէ դրդման:
Թոմաս Դե Վաալը գրում է, որ Հայաստանը դժվար է բնութագրել, այն չի համապատասխանում որևէ կոնկրետ միջազգային կատեգորիայի: Նա նշում է, որ Հայաստանը 3 միլիոն բնակչությամբ փոքր երկիր է, բայց ունի սփյուռք, որը ձգվում է Բոստոնից Բեյրութ, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց սերտ կապեր ունի Կալիֆորնիայի և ամերիկյան Կոնգրեսի հետ՝ սփյուռքի միջոցով, ինչպես նաև լինելով քրիստոնյա՝ այն լավ հարաբերություններ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Հայաստանի ժողովուրդն աղքատ է, բայց բավականին կրթված, և ներկայիս քաղաքական համակարգը ո՛չ ավտորիտար է, ո՛չ ժողովրդավարական:
Թոմաս Դե Վաալը գրում է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն անսպասելի էին անգամ հենց ցուցարարների համար: Վերջիններս չունեն որևէ պաշտոնական կազմակերպություն և քիչ ներկայացվածություն ունեն խորհրդարանում: Նրանց դե ֆակտո առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախկին խմբագիր է, որը չնայած խիզախության կամ գաղափարների պակաս չունի՝ մեծ փորձառություն չունի քաղաքականությունում:
Փորձագետը նշում է, որ հարկավոր է ընդգծել, որ միակուսակցական համակարգի պայմաններում Սերժ Սարգսյանը բավականին լավ աշխատանք է արել վերջին շրջանում: Նա մի քանի լավ նշանակում է արել և դիվերսիֆիկացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Նրա նախագահության օրոք վարչապետ Կարեն Կարապետյանն ապահովել է 7 տոկոսի տնտեսական աճ և որոշակի ներդրումներ: Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հավասարակշռելու համար ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը:
«Մենք չպետք է Հայաստանի իրադարձություններին նայենք աշխարհաքաղաքական պրիզմայով, դրանք միանշանակ Ռուսաստանի մերժում չեն»,- գրել է նա:
Վերլուծաբանը նաև նշում է, որ ուժով ցույցերը չցրելու որոշումը նույնպես Սերժ Սարգսյանի օգտին է խոսում: Նա մեկ տասնամյակ առաջ իշխանության է եկել ընդդիմության ցույցերի ֆոնին, որի ժամանակ 10 մարդ է զոհվել, նա ակնհայտորեն չէր ցանկանում ավելի մեծ կռվի գնալ այս անգամ, եզրափակել է հոդվածագիրը:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42