Ստամբուլահայ լրագրող և հրապարակախոս Հայկո Բաղդադը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է արել 7 տարի առաջ այս օրը թուրքական բանակում զինվորական ծառայություն իրականացնելիս իր զինակից թուրք ընկերոջ կողմից սպանված հայազգի Սևակ Բալըքչըի մասին:
«Սևակին սպանել են այսօր: Պարտադիր զինծառայություն իրականացնելիս հրացանով խփեցին: Դևլեթ Բահչելին (թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության նախագահ – tert.am) այդ ժամանակ ասաց՝ «Հայից «շեհիդ» (նահատակ) դուրս չի գա»: Ձեր նահատակի կոչումը ձեր պետությանը թող լինի, մեր երեխաներին ձեռք մի տվեք՝ մեզ դա էլ է հերիք», - գրել է Բաղդադը:
Նշենք, որ Բահչելին հայազգի զինվորի մահից հետո հայտարարել էր, որ բանակում մահացած մյուս զինվորների պես նրան նահատակի կոչում տալ չի կարելի, քանի որ Սևակը հայ է և քրիստոնյա, իսկ «շեհիդականությունն» իսլամական տերմին է:
Բահչելիի այս հայտարարությունը հակազդեցության արժանացավ Բալըքչըների ընտանիքի և հայ համայնքի կողմից:
Սևակ Բալըքչըն ծնվել է 1986թ.-ի ապրիլի 1-ին՝ ստամբուլահայերի ընտանիքում: Նա սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է: Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ անզգուշության հետևանքով:
16:27
16:13
15:58
15:43
15:28
15:13
14:58
14:48
14:33
14:13
13:47
13:35
13:19
12:56
12:45
12:23
12:23
12:06
11:43
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18