CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա հավանականությանը:
Հոդվածում նշվում է, որ երկար տարիների ընթացքում ԱՄՆ հայ համայնքը այդ երկրի նախագահներին կոչ է արել Օսմանյան կայսրությունում 1915թ. 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն այդ քայլին գնալու նրանց անկարողությունը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: «Եվ ամեն դեպքում մեկ նախագահ կա, ով կարող է տրամադրված լինել ճշմարտությունն ասելու այն դեպքում, երբ նրա նախորդները հրաժարվել են դրանից:
Այդ նախագահը Դոնալդ Թրամփն է: Դա պայմանավորված է երկու հանգամանքով: Նրա համար միևնույն է, թե այլ երկրները ինչ են մտածում իր վարած արտաքին քաղաքականության մասին, և նա ցանկանում է անել քայլեր, որոնք, իր կարծիքով, չեն կարողացել անել իր նախորդները»,- ասված է հոդվածում:
Հոդվածագիրը շեշտում է` հասկանալի են պատճառները, թե ինչու Թրամփը պետք է գնա այդ քայլին: Նշվում է, որ այդպիսով նա կհարգի պատմական փաստերը, կաջակցի ազգային արժեքներին: «Այդ քայլով կյանքի կկոչվի նաև ամերիկյան հասարակության կարևորագույն ընտրազանգվածի կոչը: ԱՄՆ-ում ապրում է շուրջ 1.5 միլիոն հայ, ԱՄՆ հայկական համայնքը Հայաստանի սահմաններից դուրս երկրորդ ամենամեծ համայնքն է: Սակայն այս պատճառները միշտ եղել են, և ԱՄՆ բոլոր նախագահները դրանք հասկացել են: Նրանք նաև հասկացել են, որ նման քայլը կզայրացնի Ցեղասպանության փաստը վճռականորեն ժխտող Թուրքիային, որն ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից է»,- ասված է հոդվածում:
Նշվում է, որ մինչ այս պահը Դոնալդ Թրամփի աշխատակազմը հետևել է ձևավորված ավանդույթին և քայլեր չի ձեռնարկել Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձը, ինչպես և նախկին նմանատիպ ուղերձները համարժեք չեն Ցեղասպանության ճանաչմանը: Սակայն եկել է ժամանակը, որպեսզի Դոնալդ Թրամփը հանդես գա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ: Առաջին հերթին Թուրքիայի վերջին գործողությունները դեմ են ազգային անվտանգության տեսանկյունից մեզ համար կարևոր նպատակներին, որոնք մենք նրանց առաջ դրել ենք: Նրանք ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի քրդերի դեմ, որոնց մենք աջակցում էինք, և որոնք մեզ օգնեցին հաջող պայքար մղել «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում»,- ասված է CNN-ի հոդվածում:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03