Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածներին ուղղված խոսքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցության և որպես հայ ինքնահաստատման օր է:
«Հայերի համար օրացույցի վրա ապրիլի 24-ը սովորական օր չէ: Այն հայերի համար դարձել է ուխտի, վերանորոգչության սրբազան օր: Ազգային պահանջատիրությունը մեր ազգի ինքնության, գոյության հիմքն է: Հետևաբար` այս օրը իր խորհրդով ու պատգամով մեզ հրավիրում է մեկ անգամ ևս վերանորոգելու մեր հավատարմությունը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Ցեղասպան թուրքը ցանկացավ Հայաստանը ջնջել աշխարհի քարտեզից, սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր ժողովուրդը վկա է, որ մեր ժողովուրդը մնաց կանգուն պատմության արյունոտ կապանքների՝ ցեղասպանության դիմաց»,-ասել է Արամ Ա-ն ու հավելել, որ ցեղասպանը չկարողացավ սպանել հայի հոգին:
Նրա խոսքով՝ այսօր մեր ժողովուրդն աշխարհին ներկայանում է որպես հարության և առաջադեմ ժողովուրդ, որ ցեղասպանը չուրանա իր գործած ոճիրը, չնենգափոխի իր իսկ պատմությունը: Ողջ աշխարհը գիտի ճշմարտությունը, որ 1915-ին հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիան ծրագրված ցեղասպանություն է կատարել: Այսօր նույնիսկ որոշ թուրք մտավորականներ են սկսել խոսել պատմական իրողությունից:
«Մենք հավատարիմ ենք մեր նահատակների սրբազան կտակին, հիշում ենք անցյալը: Սակայն այսօր միայն ցեղասպանությունը հիշելու օր չէ, մենք միաժամանակ աշխարհին մեր պահանջատիրությունը, մեր ժողովրդի արդար իրավունքները հիշեցնելու գիտակից ժողովուրդ ենք: Չենք կարողանա մոռանալ, որ Թուրքիան 1.5 միլիոն հայերի արյունը թափեց»,-նշել է Վեհափառ Հայրապետը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47