Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին այս տարվա հունիսի 24-ին չգնալ վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների: Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Հրապարակված կոչում ընդգծվել է, որ անցյալ տարի անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ անվտանգության նորմերի հետ կապված կասկածներն ու անվավեր քվեաթերթիկների հաշվառման վերաբերյալ հայտարարություններն ապացուցել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ժողովրդավար, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպումն իրատեսական չէ:
Այդ հանգամանքից ելնելով՝ կառույցը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետ կանգնել վաղաժամ ընտրությունների կազմակերպման գաղափարից՝ խորհուրդ տալով հետաձգել դրանք:
Հայտարարության հեղինակները նաև ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում այժմ գործող ընտրական օրենքը փոփոխության է ենթարկվել վաղաժամ ընտրությունների կազմակերպման մասին որոշումից ընդամենը մեկ ամիս առաջ:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03