ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականների առաջնորդ Նենսի Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Ավելի քան 100 տարի առաջ աշխարհն ականատես եղավ 20-րդ դարում տեղի ունեցած վայրագության մեծագույն դրսևորմանը, երբ Օսմանյան կայսրությունն սկսեց 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային կոտորածը: Հայոց ցեղասպանությունը շարունակում է մուգ բիծ լինել մարդկային քաղաքակրթության պատմության վրա՝ մշտապես հիշեցնելով անցյալը ճանաչելու և դիմակայելու անհրաժեշտության մասին:
Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունները չափազանց երկար ժամանակ անտեսվել և ժխտվել են: Մերժելով երես թեքել նրանցից, ովքեր ժխտում են այս զարհուրելի հանցագործությունները՝ մենք անպատվում ենք բոլոր նրանց հիշատակը, որոնց լռեցրել են, և բոլոր նրանց, ովքեր փրկվել են՝ պատմելու իրենց պատմությունները:
Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ մոռանալ անցյալի հանցագործությունները: Միասին մենք կարող ենք հաստատել, որ այդ հրեշավոր տեսարանները շարունակում են մարտահրավեր նետել ապագա սերունդներին՝ շտկելու անցյալի սխալները, խոսելու ընդդեմ բռնության և ատելության և աշխատելու խռովությունից, խտրականությունից և ծայրահեղականությունից զերծ ապագա կառուցելու ուղղությամբ», - ասվում է դեմոկրատ կոնգրեսականի հայտարարության մեջ:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44