ARM | RUS |

Ժողովրդի ընտրյալը որոշվում է ընտրություններով. Կարեն Կարապետյան

01.01.70 | 04:00

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցը լրագրողների հետ:

– Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը: Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով: Երևի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջակելով և խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որևէ ձևաչափով հանդիպում կազմակերպվի և քննարկվեն այս քաղաքական իրավիճակից դուրս գալու խնդիրները:

Ընդ որում՝ նշել եմ, որ որևէ փակ օրակարգ չկա, ընդհուպ, եթե քաղաքական կուսակցությունները համաձայնվեն, արտահերթ ընտրություններ: Նաև օգտվելով առիթից, ուզում եմ, որ դուք, հարգելի գործընկերներ, քանի որ ամենաակտիվ քաղաքացիական շերտն եք, հանդուրժողական կոչեր անեք:

Մենք այսօր քաղաքական օրակարգում որևէ սահմանափակում չենք դնում և չենք էլ դրել, և ըստ դրա, կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները մեր Սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն, քննարկեն: Եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն և որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում: Այսինքն՝ իրենք որոշեն ու ըստ դրա շարժվենք առաջ:

Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին, երեխաներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք մենք ուզում: Ես շատ եմ գնահատում և հարգում մեր քաղաքացիների կամքն ու կարծիքը, դժգոհությունը, ըստ դրա՝ մենք արդեն համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր: Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են, խոսելու են: Թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք:

Սա էր իմ անհանգստությունը, որը ես ուզում եմ հղել: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը: Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական իրավիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու: Մենք առաջին երեք ամիսներին ունեինք 10,6 տոկոս տնտեսական աճ և լավ թրենդի վրա էինք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիների մեծ մասը կսկսի զգալ:

– Պարոն Կարապետյան, երեկ և այսօր էլ Դուք խոսեցիք արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, այսինքն Դուք պատրաստ եք նման զարգացման, նման հնարավորության: Բայց տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իշխող մեծամասնությունն Ազգային ժողովում ընտրի ժողովրդի վարչապետի թեկնածուին: Խնդրում եմ հստակ պատասխանել՝ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս առաջարկը նախ և առաջ ընտրել այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուին:

– Այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուն ո՞րն է, բացատրեք:

– Փաշինյանը բացատրել է, որ հրապարակում կոչերով ընտրվելու է թեկնածուն:

– Տեսեք, ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, այնտեղ կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ինչպե՞ս չափենք, այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ցանկանում են մեկ այլ թեկնածուի, և ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը:

Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անցկացնենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է՝ ինքը կգնա: Սահմանադրությունն այսօր չի արգելում, որպեսզի Ազգային ժողովում իրենց խմբակցությունը ներկայացնի իրենց թեկնածուին, թող ներկայացնեն և եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող, հասկանում եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս հատվածի ընտրյալն եմ, այն մյուս հատվածի ընտրյալն եմ և այլն:

– Այսինքն, դուք բացառո՞ւմ եք այս հնարավորությունը, որ իշխանությունը կգնա այդ քայլին:

– Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, և դա իմ կամքը չի կամ ցանկությունը:

– Բայց ոչ հրապարակում և Փաշինյանի մատնանշած:

– Միանշանակ:

– Պարոն Կարապետյան, հետևյալն է, որ եթե կընտրվի իրենց վարչապետը, ժողովրդի վարչապետը, կկազմավորվի կառավարություն, օրենքներ, Ընտրական օրենսգիրք կփոխվի, Կուսակցությունների մասին օրենք կփոխվի, նոր իրենք պատրաստ կլինեն արտահերթ ընտրության: Այս պարագայում մտավախություն կա, որ նորից կկեղծվեն ընտրությունները:

– Դա սուբյեկտիվ ցանկությունն է մի քաղաքական ուժի: Մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրություններ: Մենք բոլորս ֆիքսել ենք, որ այն ավելի լավն է եղել, քան նախորդը: Մենք հաջորդը ցանկանում ենք անել, որպեսզի ավելի լավը լինի: Մենք վստահ չենք, որ հաջորդը կամ որևիցե ընտրություն որևիցե երկրում մինչև վերջ իդեալական է, որովհետև ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական մշակույթի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները, համաձա՞յն եք իմ հետ, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մյուսի հետ բանավիճելու, խոսելու:

– Այս ընտրական օրենսգրքին և համակարգին Փաշինյանը չի հավատում:

– Թող քաղաքական ուժերով հավաքվեն զրուցեն, դրա համար էլ հարթակ ենք ստեղծում: Թող այդ հարցը բարձրացնի, բոլոր հարցերը, որոնք հուզում են, ու մենք պետք է նստենք սեղանի շուրջ: Մենք շատ հարգում ենք մեր քաղաքացիների կարծիքը, բայց մենք ձեզ հետ մշակել ենք մի մշակույթ, Սահմանդրություն, օրենքներ, և այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, որ բացի նրանից, որ կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք ռեգուլյար կարող ենք սուբյեկտիվ ձևով մեկնաբանել «ժողովրդի ընտրյալը»: Չկա այդպիսի ժողովրդի ընտրյալ:

– Պարոն վարչապետ, ընդդիմությունը վերջերս դժգոհություն էր արտահայտում կապված այդ ռեյտինգային ընտրակարգի հետ և պահանջում էին, որ վերացվի դա, հիմա, երբ Դուք խոսում եք արտահերթ խորհրդարանական ընտրություններից, դրանից առաջ իշխանությունը պատրա՞ստ է գնալ այդ քայլին և վերցնել այդ ռեյտինգային ընտրակարգը, որից դժգոհում են:

– Դա իշխանության խնդիրը չի, դա քաղաքական ուժերի խնդիրն է, դա խորհրդարանի խնդիրն է, և ես հայտարարել եմ, որ որևիցե սահմանափակում չկա, թող քաղաքական ուժերը հանդիպեն, ոպեսզի այնպես չլինի, որ մի քաղաքական ուժի թելանդրանքով է, կամքով է: Ամենաանկեղծ և լավ հայրենասիրական պոռթկումներից ելնելով՝ ես չեմ բացառում դա, բայց քաղաքական ուժերն որոշեն, ինչպես ենք անում արտահերթ ընտրություններ, ինչպես ենք փոխում խաղի կանոնները, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա:

– Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա և Հանրապետական կուսակցությունից ոչ մեկը պետք է վարչապետի թեկնածու չլինի: Եթե ոչ արտահերթ ընտրությունների հնարը չլինի և յոթօրյա ժամկետում Հանրապետականը թեկնածու առաջադրի, ունի արդյո՞ք խմբակցությունն իր թեկնածուին: Շատ է խոսվում հենց Ձեր մասին, որ հնարավոր է Դուք լինեք:

– Տեսեք, ես շատ եմ հարգում բոլոր մեր քաղաքական գործիչների և լիդերների քաղաքական կարծիքը, բայց երբ որ մենք խոսում ենք քաղաքական մշակույթի մասին, հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, բայց չի կարելի, ուլտիմատիվ ասել՝ սա չպետք է լինի, նա պետք է լինի: Ով է դա որոշում: Մի տարբերակը որոշելու՝ դա ընտրությունն է, գուցե նրան, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրում է և հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի այս կուսակցությունը պետք է վերացնենք:

Մենք ինչի ենք ուզում գնալ, դիկտատուրայի՞ ենք ուզում գնալ, ուզում ենք թելադրանքի՞ գնալ, ընտրություն անենք, հասկանանք մեր զանգվածն ում է ուզում: Հաջորդ ընտրություններն էլ է ունենալու թերություններ: Ես ոչ թե կանխավ եմ ասում, որպեսզի ինչ-որ բաներ արդարացնեմ, ոչ, բայց մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, պրոբլեմները, կրթվածության մակարդակը, կախվածության մակարդակը, բոլոր այն ցավերը և հիվանդությունները, որը մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, և այդ հիվանդություններն առկա են բոլոր քաղաքական կուսակցություններում՝ այդ թվում մեր կուսակցությունում, մեր քաղաքական թիմում և ռեգուլյար մենք դրա վրա պետք է բոլորս աշխատենք, որպեսզի այն փոխվի:

– Իսկ ի՞նչ մթնոլորտ է կուսակցության ներսում, մամուլը շատ է գրում, որ կուսակցության ներսում՝ Հանրապետական կուսակցությունում, արդեն իսկ խլրտումներ կան:

– Աշխատանքային մթնոլորտ է:

-Պարոն Կարապետյան, քանի որ Դուք հստակ ասացիք, որ բացառվում է, որ հրապարակում առաջադրված թեկնածուին իշխող ուժն ընտրի որպես վարչապետ…

– Կներեք ես այդպես չեմ ասել, ես չեմ բացառում: Եվ այդ «ես»-ը մեր քաղաքական մշակույթի մեջ մենք պետք է վերացնենք: Ես չեմ բացառում:

-Իշխանությունը…

– Իշխանությունն էլ՝ չէ, օրենքը: Մենք ասել ենք, որ ժողովրդի ընտրյալը, ժողովրդի վստահության քվեն որոշվում է ընտրություններով: Եվ եթե որոշակի զանգված մեկին վստահում է… Ո՞ր հայտանիշով ենք մենք ասում, որ ինքն է ժողովրդի ընտրյալը: Մի հայտանիշն ընտրությունն է, այլ հայտանիշ չկա: Եթե դուք գիտեք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում՝ ինձ մատնանշեք:

– Շատ լավ: Օրենքն, ասում եք, արգելում է և չկա նման հնարավորություն հրապարակում ընտրել վարչապետի թեկնածու: Դուք մտավախություն չունեք, որ, մերժելով այս առաջարկը, պահանջը, նույն սցենարը, ինչ-որ մենք տեսանք անցած օրերի ընթացքում, կրկնվի և լարվածությունը…

– Մենք չենք մերժում: Այդ քաղաքական ուժն այսօր Ազգային ժողովում հնարավորություն ունի իր թեկնածուին ներկայացնելու՝ այն Սահմանադրությամբ և նորմերով և խաղի կանոններով, որոնք այսօր գործում են: Թող ներկայացնեն, թող իրենց ֆրակցիան ներկայացնի, բայց չասեն՝ մենք ժողովրդի ընտրյալն ենք, երբ որ ընտրությունը չի կատարվել:

– Դուք մտավախություն չունե՞ք, որ իրավիճակը կրկին կլարվի, պարոն Կարապետյան:

– Ես մտավախություն ունեմ և ես լուծում ունեմ դրան: Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն և բանակցեն, և բանակցեն Սահմանադրության դաշտում, և բանակցեն խաղի կանոնների դաշտում: Եվ մեկս մյուսին չփորձենք կամք թելադրել: Չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքի:

– Պարոն Կարապետյան, ՀՀ նախագահն արձագանքել է արդյոք Ձեր կոչին՝ քաղաքական ուժերի հետ հանդիպում կազմակերպելու, և երբ կկայանա այդ հանդիպումը:

– Ես կարծում եմ, որ արձագանքել է: Ես անձամբ չեմ տեսել, բայց իր հետ առավոտյան խոսել եմ, և ինքն էլ է անհանգիստ այդ իրավիճակից: Կարծում եմ, որ ինքը բացի արձագանքելուց, անձնական հեռախոսազրույցներ, հանդիպումներ կունենա: Եվ ես հուսով եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը կդիմեն այս քայլին, հուսով եմ , որ մեր բոլոր քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին, որպեսզի նստեն բանակցեն և լուծումներ գտնեն: Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծում չգտնենք՝ պրոբլեմներ ենք ունենալու տնտեսության մեջ, ամեն ինչի մեջ: Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա՝ աշխատավարձ, աճ, թոշակ, զորակոչ, զբոսաշրջիկ և այլն: Մենք բազմաթիվ ներդրողներ ունենք, որոնց ծրագրերը օրակարգում էին, մեր սեղանի վրա էին, որ պետք է բանակցեինք և որոնք հետաձգել են որոշում կայացնելը:

– Բանակցությունները կարծես չեն կայանում՝ մեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կիսատ մնաց, մեկ՝ Ձեր հետ հանդիպումը չեղարկվեց:

– Դե դրա համար էլ ես խնդրել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի ստեղծի հատուկ հարթակ և, կարծում եմ, որ դուք և՛ իմ մեկնաբանությունը, և՛ պարոն Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը մեր հանդիպման չկայացման մասին տեսել եք: Ես, ինչքան գիտեմ, այնտեղ հակասություն չկա, ուղղակի այնտեղ բանակցություն և երկխոսություն չէր ենթադրում, ցավոք, այդ դեպքում հանդիպումն ուղղակի հեռանկար չուներ: Եվ վերջին իմ խոսքը: Ես չափազանց շահագրգռված եմ, որ դուք էլ, որպես ակտիվ ՀՀ քաղաքացիներ, փորձեք հանդուրժողականություն սերմանել, որովհետև այս ամեն ինչի հետևանքները լավը չեն: Շնորհակալություն, լավ եղեք:


2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն...

17:48

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման...

17:33

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Hetq

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները....

17:06

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու...

16:45

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ...

16:23

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական...

16:09

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և...

15:36

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել. Մանրամասներ՝ «Երևան Սիթի»-ի հրդեհից (Տեսանյութ)

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է...

15:03

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է...

14:33

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի...

14:02

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո Ցուցուլյան

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո...

13:23

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի ներկրման մասին (Տեսանյութ)

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի...

13:04

12:38

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

12:35

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի»...

12:12

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում են

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում...

12:03

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների նախարարությունում

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների...

11:45

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի հուշագիր

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի...

11:23

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է...

11:09

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա վիրավոր

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա...

10:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55