Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համաժողովրդական շարժմանը միացել է ոչ միայն հայտարարությամբ, այլ նաև գործողություններով, ինչը շատ մեծ հանրային ոգևորություն առաջացրեց:
Հանրապետության հրապարակ իջան ոչ միայն «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները, որոնք սկսեցին հայտարարել, որ բավարար է ևս մեկ վճռորոշ հարված հասցնել ռեժիմին և այն կհանձնվի: ԲՀԿ-ի տարածքային գրասենյակները սկսեցին Հայաստանի տարբեր մարզերում ճանապարհներ փակել, իսկ Աբովյանից Երևան իջան Ծառուկյանի բազմահազար կողմնակիցները՝ դրանով ավելի բազմամարդ դարձնելով հրապարակը: Ծառուկյանի միանալը համաժողովրդական շարժմանը ուժերի էական տեղաշարժ ապահովեց հօգուտ համաժողովրդական շարժման:
Նախ՝ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժն է և ունի 31 պատգամավոր: Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրած «Ելք» դաշինքը խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունի, և «Ծառուկյան» դաշինքի միանալը համաժողովրդական շարժմանը հնարավորություն տվեց «Ելքի» ներկայացուցիչներին ասելու, որ իրենք խորհրդարանում ունեն 40 պատգամավոր: Ճիշտ է, ավելի ուշ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք միացել են համաժողովրդական շարժմանը, բայց չեն հայտարարել, որ քվեարկելու են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, որ վարչապետի թեկնածության հարցը հավելյալ քննարկման կարիք ունի, սակայն պարզ է, որ համաժողովրդական շարժմանը միացած կուսակցությունը չի կարող կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, իսկ դա արդեն մեծ հաղթանակ է:
Մյուս կարևոր ձեռքբերումը Հանրապետության հրապարակը լցրած «Ծառուկյան» դաշինքի շարքային համակիրներն են: Սա զգալի և գուցե վճռորոշ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին, և ընդհակառակը՝ շատ ծանր վիճակի մեջ դրեց իշխանությանն ու Կարեն Կարապետյանին: Կարապետյանն ու իր կողմնակիցները իսկապես համոզված էին, որ երեկվա հրապարակը կիսադատարկ է լինելու, և դրանով Նիկոլ Փաշինյանի հայտարարած Թավշյա հեղափոխությունը մտնելու է անկման փուլ:
Շարունակությունը՝ այստեղ:
16:35
16:15
14:33
13:25
13:13
12:36
12:13
12:02
11:40
11:12
10:45
10:22
09:46
09:33
09:16
09:02
23:06
21:45
21:21
17:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46