Ապրիլի 24-ին Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպ. Նալբանդյանի կողմից մատուցվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Պատարագ որին ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի պատգամավոր, սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպ. Առնաությանը, Սիրիայի ՄԱԿ ներկայացուցիչները Դամասկոսի քրիստոնյա եկեղեցիների առաջնորներն ու պատվիրակները, համայնքապետերը և այլոք:
ԱԳՆ մամուլի ծառայունից հայտնում են, որ նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին Դամահայ միությունների ներկայացուցիչները: Դիմելով ներկաներին՝ դեսպան Փոլադյանը նշել է, որ Ցեղասպանությունից հարյուր տարի անց մեկուկես միլիոն զոհերի հիշատակը վառ է մնում հայ ազգի հիշողության մեջ և անհրաժեշտ է այն պահպանել և փոխանցել եկող սերունդներին: Դեսպանն ընդգծել է, որ Սիրիայում տիրող ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում հայ համայնքի հավաքականության և համախմբվածության, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և սփյուռքի անքակտելի եռամիասնության պահպանման կարևորությունը:
Ապրիլի 24-ի երեկոյան Դամասկոսի Հայ Կաթողիկե Թագուհի Տիեզերյաց եկեղեցում Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպ. Արնաությանի ղեկավարությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ և աղոթք: Այնուհետև, Հայ Կաթողիկե «Ամինյան» սրահում տեղի է ունեցել հուշահանդես՝ Դամասկոսի ազգային միությունների մասնակցությամբ:
Բացման խոսքում դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ գործած ցեղասպանությունը կանխավ մտածված և ծրագրված էր, ինչի մասին վկայում են օտարազգի ականատեսները, դիվանագետները և ռազմական գործիչները: Դեսպանը հավելել է, որ Հայ դատի արդարացի լուծման համար անհրաժեշտ է միավորել Հայաստանի, Արցախի և սփյուռքահայության ջանքերը:
Ապրիլի 24-ին սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Դեսպան Պոլադյանն անդրադարձել է Օսմանյան Թուրքիայի՝ սեփական տարածաշրջանային նպատակներն իրականացնելու համար հայ ազգը բնաջնջելու զարհուրելի ծրագրին: Ապա նա ներկայացրել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Արշակ Փոլադյանը նաև հարցազրույց է տվել սիրիական «Իխբարիյա» հեռուստաալիքին:
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03