«Փաշինյանը կգա իշխանության»,- համոզված է ռուսական «Ռեգնում» գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։ «Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք հայ-ռուսական հարաբերությունները կտուժե՞ն, եթե իշխանության գա Նիկոլ Փաշինյանը, Մոդեստ Կոլերովն արձագանքեց. «Դա ո՞ւմ կարծիքն է, ես ձեզ կարող եմ Ռուսաստանում հնչող շատ այլ շատ էկզոտիկ օրինակներ բերել»։ Մեր հստակեցմանը, որ նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Մոդեստ Կոլերովն արձագանքեց. «Նա սխալվում է, որովհետև այդ հարաբերությունները չեն կարող տուժել ավելի, քան տուժել են նախորդ տարիների ընթացքում։ Ընդամենը այդքանը, մեր հաբարերությունները ունեն պրագմատիկ բնույթ, ոչ թե տնտեսական։ Ես հասկանում եմ, որ Կոնստանտին Ֆյոդորովիչին ավելի շատ դուր է գալիս Սերժ Ազատովիչը, բայց պետք է սթափ դատել։ Հենց Սերժ Սարգսյանի օրոք այդ հարաբերություններն անամպ չեն եղել, և այդ մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ հենց Կոնստանտին Ֆյոդորովիչը»։
Հետաքրքրվեցինք՝ իրադարձությունները, իր կարծիքով, ինչպե՞ս կզարգանան Հայաստանում, արդյոք Փաշինյանը կգա՞ իշխանության, թե՞ ՀՀԿ-ն ամեն կերպ կփորձի պահել իշխանությունը. «Ընդդիմությունը կգա իշխանության»։
Հարցին՝ թավշյա հեղափոխությունն այլևս իրողությո՞ւն է, Մոդեստ Կոլերովն արձագանքեց. «Դա հեղափոխություն չէ, հեղաշրջում է։ Հեղափոխությունն այն է, երբ փոխվում են տնտեսական, քաղաքական, սոցիալական կառուցվածքի հիմքերը։ Իսկ հիմա խոսքը նման փոփոխության մասին չէ, սա հեղափոխություն չէ, սա հեղաշրջում է»։
Թե ինչպես կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները հետագայում՝ հարցին ի պատասխան Մոդեստ Կոլերովը հիշեցրեց միջազգային լրատվամիջոցներին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. «Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում աշխատանքի ուղղությունը կպահպանվի, իսկ հետագան արդեն պարզ կդառնա»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02