Այսօր՝ ժամը 12։00-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնալու է «Մարիոթ» հյուրանոց, ուր նա ավելի վաղ հրավիրել էր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ իշխանությունն անցնցում հանձնելու վերաբերյալ բանակցությունների, որոնք, Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նախապայմանով, պետք է տեղի ունենային լրագրողների ներկայությամբ:
Հարցին, թե կայանալո՞ւ են բանակցությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ամեն դեպքում մենք գնալու ենք Մարիոթ: Մենք սպասելու ենք Կարեն Կարապետյանին»:
Կառավարությունից Tert.am-ին հայտնեցին, որ բանակցություններին մասնակցելու մասին մեկնաբանություն կլինի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի ապրիլի 25–ին նախատեսված էր ևս մեկ հանդիպում, որը չկայացավ։ Tert.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն այդ ժամանակ ասել էր, որ «բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները:
ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը»: «Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,– ասել էր նա։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02