Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է համացանցում հայտնված տեսանյութին, որում նա շնորհավորում էր ժողովրդին այն օրը, երբ հրաժարական էր տվել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
«Ես շնորհավորել եմ հայ ժողովրդին ու շնորհակալություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին այդ որոշման համար», - լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Վարդանյանը:
Նա ընդգծեց, թե շատ կարևոր որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը:
«Դրա համար ուրախ էի», - ասաց Գոռ Վարդանյանը:
Aysor.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Facebook-յան էջից հեռացրել Սերժ Սարգսյանիn ուղղված շնորհավորական ուղերձը, երբ վերջինս ընտրվել էր վարչապետ, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Իմ Facebook-յան էջերում աշխատել են աշխատողները, ես տեղյակ չեմ եղել, որ ջնջել են, որի պատճառով բոլորն ազատվել են աշխատանքից»:
Հարցին, թե Տարոն Մարգարյանը չի՞ բարկացել, որ իր խորհրդականը դուրս է եկել փողոց ու ժողովրդի հետ կիսել ուրախությունը, Գոռ Վարդանյանն ասաց, թե ինքը պարզապես դուրս է եկել փողոց՝ շնորհավորելու ժողովրդին:
«Մեր ժողովուրդն է, մեր երեխաներն են, մեր քույրիկներն են ու եղբայրները, վատ բա՞ն կա այդտեղ, ես ժողովրդական մարդ եմ, ես շփվում եմ բոլորի հետ, ցանկացած պահի դուրս եմ գալիս փողոց, կազմակերպում եմ սպորտային միջոցառումներ, դաստիարակում եմ, ուղղություն եմ ցույց տալիս», - նշեց նա:
Գոռ Վարդանյանն ասաց, որ հայ ազգն ունի մեկ թշնամի:
«Մեր թշնամին թուրքն է, մեր ժողովրդի մեջ չի կարելի սեպ խրել, որովհետև նույն Հանրապետական կուսակցության մեջ կան շատ հայրենասեր, քաղաքական գործիչներ, շատ լավ հայեր, չի կարելի բոլորին կոխրճել ու բոլորի հասցեին վատ բաներ ասել», - ասաց Գ. Վարդանյանը:
Նա նաև ասաց, որ չի լսել՝ պահանջում են նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
«Ես չեմ կարդացել այդ մասին, ձեր ասածն այս պահի դրությամբ ինձ համար հիմք չի, որ պատասխանեմ այդ հարցին», - ասաց նա:
Գոռ Վարդանյանն ասաց, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը «մեծության արդյունք էր»:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02