Երևանի ավագանու այսօրվա նիստում փոփոխություններ կատարվեցին 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ։
Փոփոխությամբ նախատեսվում է եկամուտների գումարը ավելացնել 2,009,620.0 հազար դրամով, ծախսերի գումարն ավելացնել 2,191,152.6 հազար դրամով և պակասուրդի գումարն ավելացնել 181,532.6 հազար դրամով:
«Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում իրականացվող մի շարք վարկային ծրագրերի, այդ թվում՝ Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համաֆինանսավորման մասով գումարը ավելացվել է 1,455,000.0 հազ., դրամով: Ուստի անհրաժեշտություն է առաջացելԵրևանի 2018թ. բյուջեի ծախսային և եկամտային մասերում կատարել համապատասխան փոփոխությունները նշված գումարի չափով»,- ասվում է նախագծում։
Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեին նպատակային հատկացումներն ավելացվելու են ընդհանուր 4620.0 հազար դրամով՝ ձմեռային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 14 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով:
Բյուջեում փոփոխություններից հետո նաև նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար հատկացնել 550,000.0 հազար դրամ, որն ուղղվելու է «Զվարթոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքներին:
Նախագծով նախատեսվում է 100,000.0 հազար դրամով ավելացնել չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման նպատակով բնակարանների ձեռքբերման համար նախատեսված գումարները, ինչպես նաև առաջարկվում է 100,000.0 հազար դրամ ուղղել նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման ծրագրերին:
Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգման նպատակով նախագծով առաջարկվում է 181,532.6 հազ. դրամ ուղղել այս ծրագրի իրականացմանը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02