ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառմանը՝ ուղղված արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում խնդիրների, դրանց լուծմանն ուղղված գործողությունների ներկայացմանն ու առաջարկությունների ամփոփմանը:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Վիգեն Քոչարյանն ընդգծել է կառուցողական երկխոսության կարևորությունը ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական նշանակության հարցերում՝ հավելելով, որ այն հատկապես անհրաժեշտ նախապայման է հաջողության հասնելու և զանազան խնդիրներ լուծելու համար:
Փոխնախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ազգային փոքրամասնությունների իրավունքներին և իրավահավասարության ապահովմանը ուղված օրինագծերի վերաբերյալ վերջին շրջանում տեղի ունեցած հանրային քննարկումների արդյունքներին:
Վիգեն Քոչարյանը դրական է գնահատել վերոնշյալ թեմաների շուրջ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև նշել է, որ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկների ճնշող մեծամասնությունն Արդարադատության նախարարության կողմից բազմակողմանիորեն քննարկվել և ընդունվել են:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44