ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի իշխանությունն անցնցում հանձնելու վերաբերյալ ուղիղ եթերով բանակցություններից հրաժարվելուն:
Շարմազանովը նշեց, որ իրենք մեկ անգամ չէ, որ ասել են, որ խնդիրները պետք է բացառապես լուծվեն երկխոսությամբ՝ բաց օրակարգով և առանց նախապայմանների:
«Ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք, որ ո՛չ ՀՀԿ-ը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ, և չկա հարց, որը չպետք է քննարկվի: Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար, և մեզ համար փակ օրակարգ չկա»,- ասաց նա:
Միաժամանակ Շարմազանովը նշեց, թե ափսոսում է, որ Փաշինյանն այս անգամ ևս հանդես եկավ նախապայմանով, որ պետք է խոսեն ուղիղ եթերով՝ տեսախցիկների առաջ:
«Դա ամենաարդյունավետ ճանապարհը չէ, եթե չասեմ ամենանարդյունավետ ճանապարհն է, որովհետև չգիտեմ՝ ինչպես պետք է իշխանությունը և ընդդիմությունը ուղիղ եթերով խոսեն ՀՀ-ի ապագայի, ներքաղաքական ճգնաժամի, արտաքին մարտահրավերների մասին, երբ որ մեզ նայում են ոչ միայն ցուցարարները, ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ միայն ՀՀ քաղաքացիներն ու սփյուռքահայերը, այլ նաև Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասաց նա:
ՀՀԿ խոսնակը նշեց, թե հազար ու մի կարևոր հարցից պետք է խոսեն, իսկ Ալիևն ու Էրդողանը ուղիղ եթերով նայեն: «Դա նորմալ համարո՞ւմ եք, արդյունավետ համարո՞ւմ եք: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ՀՀ-ի թիվ մեկ խնդիրն արտաքին մարտահրավերներն են և անվտանգությունը: Ես չեմ պատկերացնում որևէ իշխանություն և ընդդիմություն, որոնք կգնան ուղիղ եթերում բանակցությունների, երբ ունենք բազմաթիվ խնդիրներ և առնվազն երկու հակառակորդ»,- ասաց նա:
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը կոչ արեց կողմերին պահպանել սառնասրտություն, չդնել նախապայմաններ և ամեն ինչը լուծել սահմանադրական ճանապարհով, օրենքների շրջանակներում:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42