Այսօր՝ ապրիլի 27-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանին:
Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի մեկնարկը և մանրամասն ներկայացրել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը, ուղենշել առաջնահերթությունները, ներկայացրել առաջարկություններ:
Ինչպես իր խոսքում նշել է Գագիկ Հարությունյանը. «Խորհրդի գերագույն խնդիրն է՝ ապահովել դատավորի լիարժեք անկախությունը և դրա օգնությամբ արդարադատության անկախությունը»:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հյուրերին ներկայացրել է որդեգրված այն սկզբունքները, որոնք ապահովելու են Խորհրդի արդյունավետ գործունեությունը:
«Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 3-4 մակարդակի ուսումնասիրություն: Առաջինը՝ օբյեկտիվ գնահատել-ախտորոշել առկա վիճակը, երկրորդ՝ հստակ ուսումնասիրել միջազգային պրակտիկան, երրորդ՝ որոշակիացնել, մեզ համար պարզել միջազգային իրավական մոտեցումները և միաժամանակ կարողանալ հաղորդակից լինել եվրոպական դատական խորհուրդների ամփոփումներին և մոտեցումներին»,- ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Գագիկ Հարությունյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված մի շարք լիազորությունների իրականացման ընթացքում անհրաժեշտություն կառաջանա միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների վերաբերյալ խորհրդատվական բնույթի ծառայությունների, և լիահույս է, որ Եվրոպական խորհրդից կստացվի հնարավոր աջակցությունը:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանն իր հերթին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը հնարավորինս կփորձի աջակցել Բարձրագույն դատական խորհրդին՝ այդ կարևոր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու համար:
«Շատ կարևոր խնդիրներ են բարձրացվում, որոնք միշտ եղել են մեր ծրագրերի ուշադրության կենտրոնում:
Պետք է գծել մեր համագործակցության եզրերը՝ նկատի ունենալով նաև մեր ռեսուրսները, ծրագրի ժամկետները և հնարավորությունները»,-ասել է Լիլիթ Դանեղյանը:
Հյուրերը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին են հանձնել բոլոր դատարաններից օգտվողների շրջանում կատարված ուսումնասիրության և ըստ այդ տվյալների իրականացված վերլուծության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պատրաստած ձեռնարկը:
Հանդիպումն անցել է կառուցողական և փոխգործակցության մթնոլորտում և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը:
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02