ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում վաշխառության դեպքի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քննված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով. «Ըստ քրեական գործի նյութերի` Ն. Ղ.-ն, Ա. Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2015թ.-ի օգոստոսին ինչպես անձամբ, այնպես էլ որդու` Է. Ղ.-ի միջոցով Ա. Հ.-ին է փոխանցել ընդհանուր առմամբ 2000 ԱՄՆ դոլար, որի համար 2015թ.-ի օգոստոսից 2017թ.-ի մայիսն ընկած ժամանակահատվածում նրանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես տուժող հարցաքննված Ա. Հ.-ն ցուցմունք է տվել, որ 2015-2016թթ-ի ընթացքում, ըստ պայմանավորվածության, Ն. Ղ.-ին և վերջինիս որդուն ամսական վճարել է 300 ԱՄՆ դոլար տոկոսագումար:
Համաձայն քրեական գործով ձեռք բերված տվյալների` Ն. Ղ.-ի որդին 07.11.2017-16.04.2018թթ-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչի պաշտոնը:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44