ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը Սլովենիայի Հանրապետության Լյուբլյանա քաղաքում մասնակցել է «Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցերի օրեր» (TEN-T Days) միջոցառմանը: Այն անցկացվում է Եվրոպական Միության Խորհրդում Բուլղարիայի նախագահության շրջանակներում և համարվում է ԵՄ տրանսպորտային կապակցվածության կարևորագույն իրադարձություններից մեկը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Արևելյան Գործընկերության երկրների նախարարական նիստ, որի ընթացքում քննարկվել են ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների տրանսպորտային համակարգերի ինտեգրման համար ապագա ֆինանսավորման հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգ, կայուն և խելացի շարժողունակությանը: Նիստում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը, տրանսպորտային հասանելիությունը եվրոպական ցանցին, տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև ճանապարհային անվտանգության հետ կապված հարցերին, մասնավորապես, ճանապարհային պատահարների քանակը կրճատելու նպատակով պետությունների կողմից վարվող քաղաքականություններին ու մշակվող օրենսդրություններին:
Նախարարական հանդիպման ընթացքում Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը: Մասնավորապես, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրերի կատարողականին, ինչպես նաև այս ոլորտում 2020-2030թթ. առաջնահերթություն ներկայացնող ծրագրերին՝ Մ2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ծրագրերին, ինչպես նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրերին: Նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև տրանսպորտի ոլորտը ներկայացնող մի շարք նախարարների, Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում համագործակցության հնարավորություններն ու ֆինանսական կառույցների աջակցության մեխանիզմները:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03