Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ-ին «Ազգային ինքնապաշտպանության ուժերին» և «Ժողովրդավարական դաշինք» կուսակցությանը աջակցելու մեջ, որոնք Անկարան համարում է ահաբեկչական: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:
«Այսօր ԱՄՆ-ը աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, դա պետք է դադարեցվի: Ցավոք «Ազգային ինքնապաշտպանության ուժերը» և «Ժողովրդավարական դաշինքը» վերահսկում են Սիրիայի տարածքի 10%-ը, ինչը մեծ ռիսկ է և սպառնում է մեր ազգային անվտանգությանը Աֆրինում, Մեմբիջում և մոտակա այլ սահմաններում: Այդ պատճառով այդ ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես ԴԱԻՇ-ը, պետք է լքեն Սիրիայի տարածքը»,- հայտարարել է Չավուշօղլուն ռուսաստանցի և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ:
«2016 թվականին ԱՄՆ-ը խոստացել է, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները կլքեն սիրիական տարածքը: Մենք ուզում ենք, որ ամերիկացիները պահեն իրենց խոստումը և նպաստեն նրան, որ այդ տարածքները վերադարձվեն այնտեղ բնակվող քաղաքացիներին»,- ավելացրել է թուրք նախարարը:
Նա նաև նշել է, որ Սիրիայի գլխավոր խնդիրը ահաբեկիչների հետ պայքարն է և դա պետք է զգուշությամբ անել՝ խաղաղ բնակչության շարքերում զոհերից խուսափելու համար:
«Ցավոք, զինված ահաբեկիչները ուղևորվել են Իդլիբ և կողք կողքի ապրում են խաղաղ բնակչության հետ: Ինչպե՞ս մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից: Մենք չենք կարող ռմբակոծել քաղաքացիական հաստատությունները, որտեղ թաքնվում են ահաբեկիչները, քանի որ դա սպառնում է խաղաղ բնակիչների կյանքերին. այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ մենք կգնանք այլ ճանապարհով և հետևողականորեն կոչնչացնենք ահաբեկիչներին»,- եզրափակել է նա:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55