ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում իր կուսակից, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ ՀՀԿ-ն քաղաքականությունն իր մենաշնորհն էր դարձրել, և դրա արդյունքում առաջացավ այսօրվա իրավիճակը։
«ՀՀԿ-ի նախաձեռնած քաղաքական բարեփոխումների, սահմանադրական բարեփոխումների արդյունքում այսօր ընդդիմությունն ավելի շատ իրավունքներ ունի, քան նախկինում, և հենց ՀՀԿ-ի քաղաքական կամքի ժողովրդավարական չափանիշերի արդյունքում է, որ որևէ համաժողովրդական ազատ խոսք չճնշվեց»,- այսօր ճեպազրույցում հայտարարեց Է. Շարմազանովը։
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն և անձամբ Սերժ Սարգսյանն իշխանության այս 10 տարիների ընթացքում կարողացել են Հայաստանը դարձնել ավելի ժողովրդավարական, և դրա արդյունքում խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակությունը զարգացել են։
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը, վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ հիմնական խնդիրը Հանրապետական կուսակցության կողմից քաղաքականության մենաշնորհայնացման վտանգը չըմբռնելն է։
«Ես կարծում եմ՝ դա մեր հիմնական սխալն է, որը մենք ընդունում ենք, և ես կարծում եմ, որ ընդունելով այդ սխալը՝ մենք չպետք է երկրորդ անգամ ընկնենք միևնույն ջրհորը, մենք չպետք է փոխարինենք մի մենաշնորհը մյուսով»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02