Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի ՀՀ վարչապետի ընտրության գործընթացին՝ քաղաքական մյուս ուժերի՝ «Ծառուկյան», «ՀՅԴ» և «Ելք» խմբակցությունների կողմից մեկ թեկնածուի առաջադրվելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան մեկ թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որին կանվանեն ժողովրդի թեկնածու»,-ասաց պատգամավորը: «Այսինքն՝ քվորում կապահովե՞ք» հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ «Այո»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առաջարկել են կանոնակարգված ընտրությունների գնալու համար դադարեցնել հանրահավաքներն ու ճանապարհները փակելու ակցիաները, որպեսզի չխաթարվի ժողովրդի անդորրը: «Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,-ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:
Նա կոչ արեց առանձին պատգամավորների արտահայտած մտքերն ընդունել որպես անհատական կարծիք և վստահ լինել, որ ՀՀԿ-ն կունենա միասնական դիրքորոշում: «Երբ խմբակցությունը կհավաքվի, որոշումը կկայացնենք, ես առանց խմբակցության անդամների հետ հավաքվելու որևէ հայտարարություն չեմ անելու: Իմ խմբակցությունը, ես ու բոլորս ունենք պայմանավորվածություն, որ մեր որոշումը պետք է լինի միասնական»,-հավելեց պատգամավորը:
Հարցին ի պատասխան, թե երբ կլինի խմբակցության հանդիպումը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Թեկնածուների պաշտոնական առաջադրումներից հետո»:
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ապրիլի 30-նն է: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42