Այս պահին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
Ազգային ժողովում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտվանից հանդիպումներ է ունենում խորհրդարանական ուժերի հետ: Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր՝ «Ելք» խմբակցության պատագամավորների հետ, այնուհետև նա հանդիպել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ, որին հաջորդել է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներն ասել են, որ իրենք կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Հարցին՝ ինչի՞ դիմաց են կողմ քվեարկելու, արդյո՞ք եղան պայմանավորվածություններ, Փաշինյանը պատասխանեց, թե նման թեմաներ չեն քննարկվում, ավելին՝ այս պահին նման հարցեր քննարկելն ինքը ճիշտ չի համարում:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Անձամբ իմ թեկնածության հետ կապված մտահոգություն չունեն, հակառակը՝ մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»:
ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»,-ասաց Փաշինյանը:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42