Այսօր Ստամբուլի Քադըքյոյ շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ իրականացված ազգայնական հարձակման դեպքի առնչությամբ տեղի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։
Հիշեցնենք, որ այս գիշեր «Էրզրումցի 25» անունով գրությունը թողած անձը եկեղեցու պարիսպի վրա թուրքերենով գրել է․ «Այս հայրենիքը մերն է»։ Բացի այդ՝ մեծ քանակությամբ աղբ է լցվել եկեղեցու բակում՝ փակելով դրա մուտքը։
Հայտնի է, որ եկեղեցու ղեկավարութունը վերծանել ու ոստիկանությանն է փոխանցել տեղում աշխատող անվտանգության տեսախցիկի ֆիքսած տեսագրությունը։
Տեսագրության մեջ երևացել է, որ հարձակումն իրականացվել է մեկ անձի կողմից, վերջինս դեպքից առաջ եկեղեցում երևացել է կիրակի առավոտյան՝ պատարագի ժամանակ։ Եկեղեցու ներկայացուցիչները փաստել են, որ նույն անձը կիրակնօրյա պատարագին աչքի է ընկել տարօրինակ պահվածքով։ Նրա անունը դեռևս հայտնի չէ։
Քադըքյոյի շրջանային իշխանությունները դատապարտել են տեղի ունեցածն ու հայտնել, որ եկեղեցու մուտքի մոտ թափված աղբն ամբողջովին մաքրվել է։

19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44