Վերաարձանագրելով, որ արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից մեր երկրի տնտեսական ու ոչ միայն տնտեսական զարգացման կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակումն է, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը ՀՀ վարչապետի թեկնածուին հարցրեց՝ նա ունի՞ նոր գործիքակազմ, որը թույլ կտա վերացնել այն ու դրանով ապահովել Հայաստանի ավելի դինամիկ առաջընթացը:
«Տվյալ դեպքում էլ մտածում եմ, որ մենք պետք է ոչ թե ցանկալի մտածողությամբ առաջնորդվենք, այլ պետք է հաշվի նստենք իրողությունների հետ: Ցավոք սրտի, մեր հարևան երկրներում տեղի ունեցող պրոցեսները հիմք չեն տալիս լավատեսության, որ մենք առաջիկայում, համենայնդեպս, շատ մոտ ապագայում կարող ենք ունենալ ապաշրջափակում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, որտեղ քաղաքական պրոցեսները նույնպես դրական ուղղությամբ չեն զարգանում:
Հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է արձանագրել իրողությունը և այդ իրողության պայմաններում ՀՀ տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ ու մեր ունեցած պայմաններին ավելի հարմարված:
«Ի՞նչ նկատի ունեմ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և հույս ունեմ, որ այն պոզիտիվ էներգիան, որ ստեղծվել է Հայաստանում, իրապես հնարավորություն կտա մրցակցային դաշտ ստեղծելու, որը մեծ ներդրումների հնարավորություն կտա՝ ներհոսք ապահովելու առնվազն հայկական շրջանակներից»,-մանրամասնեց նա:
Նա նաև ասաց, որ ուղղակի եղած կոմունիկացիաների անցանելիությունը և օգտագործելիությունը պետք է երաշխավորվի, իսկ բիզնեսն ու մրցակցությունն իրենք այդ խնդիրները կլուծեն: Սա է իր պատկերացումը:
Որպես արձագանք՝ Գագիկ Մինասյանը հարցրեց. «Կարո՞ղ եմ արձանագրել, որ Դուք չունեք ապաշրջափակման որևէ ծրագիր: Ձեր ասածները տնտեսության զարգացման այլ հնարավորություններն են, որոնք իրականացվում են:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տեսեք, տեսլականն ինչի մասին է: Հայաստանը միշտ էլ ասել է, որ առանց նախապայմանների պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի հետ Թուրքիան ասում է, որ մինչև Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, սահմանը չի բացվելու: Ադրբեջանն էլ ասում է, որ Ղարաբաղը իմն է, Երևանն էլ՝ հետը: Եվ ես ասում եմ, որ մենք պետք է այս իրողությունը հաշվի առնենք և ոչ թե հույս ունենանք, որ մեկ ամիս հետո Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ-որ բան է փոխվելու, այլ պետք է ելնենք այն իրողությունից, որ մենք ունենք սահման, և պետք է մաքսիմալ օգտագործենք այդ երկու սահմանները»:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ իր ասածներում նոր բաղադրիչն արդյունավետ օգտագործման գործոնն է:
«Նոր կոմպոնենտն իրոք ազատ տնտեսության ներդրումն է, ներդրումների հնարավորությունը, հասանելիությունը, և եթե այս քաղաքական պայմանները ապահովվեն՝ տնտեսությունն իր ճանապարհների հարցերը կլուծի՝ եղած քաղաքական ու աշխարհաքաղաքական հնարավորությունների սահմաններում»,-ավելացրեց ՀՀ վարչապետի թեկնածուն: Նա հավելեց, որ ի վերջո, որքան էլ ճանապարհները փակ լինեն՝ կան սուբյեկտներ, որոնք շատ մեծ ծավալներով արտահանում են ապահովում և շատ մեծ ծավալներով շահույթ են ստանում:
Ուղղակի, Նիկոլ Փաշինյան պատկերացմամբ, պետք է հանվեն ներմուծումների ու արտահանումների հետ կապված սահմանափակումները: Եվ այս մրցակցությունը պետք է գործի նաև բեռնափոխադրման բնագավառում, որպեսզի այլընտրանք լինի ծառայությունների մասով:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42