Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի վրա, կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, հայ ժողովրդին Հայաստանում եւ սփյուռքում իսկապես հաջողվեց վերջին 15 օրում Հայաստանը դարձնել ամենաքննարկվող թեմաներից մեկը։ «Եւ հիմա մեր երկիրը այլեւս մոռացված եւ հեռավոր անկյուն չէ․ Մեր երկիրը մի տեղ է, որտեղ լինում են իրադարձություններ, որոնք զարնմացնում են, հիացնում են, սովորեցնում են աշխարհին, եւ որոնք մտածելու տեղ են տալիս աշխարհին։ Սա է մեր պատկերացրած Հայաստանը, հայ ժողովուրդը, որը գտել է իր ստեղծարար ոգին»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Այսուհետ Հայաստանը լինելու է ամենակենտրոնական տեղերից մեկը Երկիր մոլորակի վրա»։
Խոսելով վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին՝ Փաշինյանը նշել է, որ որեւէ այլ թեկնածու չի առաջադրվել։ «Ազգային ժողովի չորս խմբակցություններից երեքը հայտարարել են, որ պաշտպանում են ժողովրդի թեկնածուին, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, թե չի խոչընդոտելու։ Մեծ է հավանականությունը, որ ձեր առաջադրած թեկնածուն վաղը կընտրվի ՀՀ վարչապետ։ Մինչեւ հիմա ընթացքի մեջ մեզ թվում էր, շատերին էր թվում, թե հենց սա է լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարեւոր իրադարձությունը։ Իրականում, սակայն, հիմա կարելի է արձանագրել, որ ամենակարեւոր իրադարձությունը տեղի է ունեցել դրանից առաջ։ Ամենակարեւորը եղել է օրեր առաջ, երբ անկհայտ էր, որ ՀՀ-ում ի վերջո կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել եւ սեփական ձեռքն է վերցրել իշխանությունը։ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, որովհետեւ էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը իր ձեռքը վերցրած ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբեւէ որեւէ իշխանությունը փորձի լկտիանալ, կորցնի հոտառությունը եւ տեղը չբերի սեփական ժողովրդին։ Հայաստանում դեռ կփոխվեն, կգան ու կգնան վարչապետեր, կառավարոթյուններ, նախագահներ, խորհրդարաններ, նախարարներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենահիմնականը։ Այլեւս թեւածելու է այն կարգախոսը, որը քիչ առաջ դուք էիք վանկարկում»։ Ի պատասխան հավաքվածները վանկարկել են. «Մենք ենք տերը մեր երկրի»։
Նշենք, որ վաղը կայանալու է ԱԺ հատուկ նիստ՝ ընտրելու նոր վարչապետին։ Միակ առաջադրված թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։
Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02