Նախօրեին Ստամբուլում ազգայնական հարձակման ենթարկված հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մոտ սահմանվել է ոստիկանական խստացված վերահսկողություն, նետված աղբը մաքրվել է, իսկ ազգայնական գրությունը ջնջվել է եկեղեցու պարսպից, տեղեկացնում է Ստամբուլի Քադըքյոյի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական թվիթերյան էջը։
Հիշեցնենք, որ անցյալ գիշեր «Էրզրումցի 25» անունով գրությունը թողած անձը եկեղեցու պարիսպի վրա թուրքերենով գրել է․ «Այս հայրենիքը մերն է»։ Բացի այդ՝ նա մեծ քանակությամբ աղբ է լցրել եկեղեցու բակում՝ փակելով դրա մուտքը։
«Այս խայտառակությունը ծրագրված կերպով է իրականացվել։ Բայց մի բան չեն հաշվարկել․ այս խայտառակությունը Հայոց ցեղասպանության իրական լինելու նոր ու շատ վստահելի մի ապացույց է իր մեջ պարունակում»,-նշել է թուրք մտավորական և լուսանկարիչ Ահմեդ Քուզիքը, որը նաև պատմել է, որ դեպքից հետո եկեղեցու մոտ գնալուն պես հանդիպել է անվտանգության աշխատակիցների, որոնք այստեղ են տեղակայվել հարձակումից հետո։
Ըստ նրա՝ իրավապահները նախ ներկայացել, ապա մանրակրկտորեն հարցուփորձ են արել իր ով լինելու, եկեղեցին լուսանկարելու դրդապատճառների մասին, ինչպես նաև խնդրել են իր հեռախոսը, ստուգել դրա մեջ եղած լուսանկարներն ու հաջողություն մաղթել։
«Առավոտյան այստեղ տհաճ դեպք է եղել, դրա համար ենք ստուգում»,-ոստիկանների խոսքը մեջբերել է մտավորականը:
Հայտնի է, որ եկեղեցու ղեկավարութունը վերծանել ու ոստիկանությանն է փոխանցել տեղում աշխատող անվտանգության տեսախցիկի ֆիքսած տեսագրությունը։ Դեպքի առիթով ընթանում է հետաքննություն։
16:27
16:13
15:58
15:43
15:28
15:13
14:58
14:48
14:33
14:13
13:47
13:35
13:19
12:56
12:45
12:23
12:23
12:06
11:43
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18