Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք երկիրը պետք է առաջնորդվի միայն լիբերալ գաղափարներով և ոչ ազգային գաղափարախոսությամբ, որը պայքարում է տոտալիտար աղանդների, սեռական փոքրամասնություններին արտոնություններ տալու, վուլգար ֆեմինիզմի և ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ։
Հ. Բաբուխանյանը նշեց, որ արտասահմանում Փաշինյանին պաշտպանում են այնպիսի ծայրահեղ արևմտամետ գործիչներ, ինչպես Սահակաշվիլին, Նավալնին, իսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Միթչելը անթաքույց աջակցություն է հայտնել, նաև Փաշինյանի շրջապատում շատ են արևմտամետ գործիչները, իսկ հաշվի առնելով Փաշինյանի բազմաթիվ հակառուսական հայտարարությունները և նախընտրական ծրագրում ԵԱՏՄ-ից դուրս գալու դրույթը, ինչո՞ւ պետք է հավատան, որ Ռուսաստանի հարցում Փաշինյանի դիրքորոշումը 180 աստիճանով փոխվել է։
Ն.Փաշինյանը պատասխանեց, որ ինքն իրեն լիբերալ չի համարում և, կարծում է, որ «իզմերն» աշխարհում վերանում են, օրինակ՝ կոմունիզմը և մասնավոր սեփականությունն ի բնե համարվել են անհամատեղելի երևույթներ, բայց այսօր Չինաստանը դրանք համատեղել է, ինչը նշանակում է, որ «իզմերի» դարաշրջանը վաղուց ավարտվել է։ Այս դարաշրջանում, ըստ նրա, ամենակարևորը մարդկանց երջանկությունն ու ազատությունն ապահովելն է, որը բացարձակ կապ չունի որևէ «իզմի» հետ։ Ն.Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում պետք է գործեն հայանպաստ գործիչներ. «Իմ ամենամեծ նպատակը մեծ հայրենադարձության կազմակերպումն է, և ես չեմ ուզում դա տեղավորել որևէ ««իզմի» ներքո»։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հարցին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում գնահատական է տրվել ԵԱՏՄ-ին, բայց նաև գրված է, որ այդտեղ կան ռիսկեր, որ պետք է կառավարվեն։ Նրա խոսքով՝ տարբեր իրավիճակ է՝ որպես ընդդիմություն և որպես իշխանություն հանդես գալու դեպքում, և որպես իշխանություն՝ կարելի է խնդիրները քննարկել գործընկերների հետ ու գալ ընդհանուր հայտարարի. «Մեր տրամադրվածությունը հենց այսպիսին է»։
«Ես այստեղ այս պահին հանդես եմ գալիս՝ որպես ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ընդգրկող շարժման ներկայացուցիչ և պարտավոր եմ ներկայացնել նրանց հավաքական տեսակետները և նույնիսկ ու շատ հաճախ վեր կանգնել իմ անձնական տեսակետներից և նույնիսկ նախկինում արտահայտած տեսակետներից»,- հավելեց Ն.Փաշինյանը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02