«Ասել, թե Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ինստիտուցիոնալ բնույթի ճգնաժամեր չեն լինելու, սուտ կլինի։ Անշուշտ կլինեն, որովհետև, այնուամենայնիվ, ինքը գործելու է հին խորհրդարանական մեծամասնության պայմաններում և ձեռք բերված ինչ-որ ստատուս-քվոյի շրջանակներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա, ըստ Սաֆարյանի՝ առաջիկա 7 օրը նույնքան թեժ կլինի, որքան մինչ այժմ էր։ Թե դրանից հետո ի՞նչ կլինի, նա ասաց, որ դա մեծապես կախված կլինի շարժման ղեկավարների որոշումներից:
«Այս պահի դրությամբ մենք արդեն ունենք ոչ միայն Նիկոլ Փաշինյան և «Քաղաքացիական պայմանագիր», այլև ունենք այն մյուս դերակատարները, որոնք համաձայնեցին առաջին փուլում քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա, երկրորդ փուլում էլ միասնական կլինեն, չեն լինի, բարդ է ասել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այն մեխանիզմներին, որոնց արդյունքում դրանք արդար և թափանցիկ կանցկացվեն, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ նախ պետք է բացարձակապես անկախ ընտրական հանձնաժողով ձևավորվի.
«Այս բոլոր անձանց ոչ միայն՝ ճանապարհում, այլև՝ սրանց կատարած հանցագործությունների քննություն, այսինքն՝ նոր եկողները պետք է իմանան, որ նաև պատիժ կա։ Երկրորդ՝ մեդիադաշտի անհապաղ կարգավորում. ինչ-որ լուծում պետք է լինի, որովհետև այս հեռուստաեթերներով անհնար է գնալ արդար ընտրությունների»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավարի խոսքով՝ փոփոխություններ պետք է կատարվեն նաև Ընտրական օրենսգրքում.
«Ռեյտինգային ընտրակարգը պետք է դուրս շպրտվի. մեծամասնական ընտրակարգի այդ թաքնված ծաղրանկարը պետք է մեկընդմիշտ բացառվի։ Նույնիսկ ես՝ որպես թեկնածու, չեմ իմացել, թե ինձ հետ մրցակցող այդ 100 թեկնածուներն ովքեր են. շարքային ընտրողը, որը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, ինչպե՞ս կարող է իմանալ, եթե լավագույն դեպքում հուշում է ստանում, թե որ կուսակցության քվեաթերթիկը պետք է վերցնի։ Սա էլ պետք է վերացվի։
Կրթական համակարգը պետք է անհապաղ ապակուսակցականացվի։ Երիտհանրապետական ճյուղերը պետք է մեկընդմիշտ վերացվեն։ Շատ քայլեր կան անելու, պետք է որոշակի ցենզեր սահմանվեն. Արդեն աբսուրդ է՝ մարզպետի մակարդակով թեկնածու առաջադրել, դա հիմարություն է։ Հուսամ՝ այս խնդիրը կլուծվի՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելով»։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42