«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետև այն արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այս ճահճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր գալիս ու այլևս վերածվել էր բնապահպանական աղետի։
Համաժողովրդական այս շարժումը հնարավորություն է վերջապես կոտրելու «մեր դեմ խաղ չկան» ու «բոլոր ճանապարհները դեռ երկար տարիներ անցնելու են Մելիք-Ադամյանով» դատավճիռը, որը վաղուց արդեն վերածվել էր իշխանական ագիտպրոպի մանթրայի, ու որին շատերը արդեն սկսել էին հավատալ՝ որպես անխուսափելի ցմահ ազատազրկման»,- այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա հավելեց, որ միացել են համաժողովրդական շարժմանը, որպեսզի երկրում այլևս չլինի առաջնորդի կռապաշտություն, չլինեն ճնճղուկի հոգով բազեներ, քաղաքացին չլինի ընտրական առևտրի առարկա։
Ըստ Ն.Զոհրաբյանի՝ այս շարժումը չի ավարտվելու վարչապետի ընտրությամբ, որովհետև միայն անձերի փոփոխությունը բերելու է ավելի մեծ ու անդառնալի հիասթափություն։ Ն.Զոհրաբյանը իշխանությանը համեմատեց մարդու հետ, որը տասնյակ տարիներ հետևողական սպանում է իր ծնողին, տվյալ դեպքում՝ ժողովրդին, ու դատարանում վերջին խոսքի ժամանակ խնդրում հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքը, որ ինքը որբ է։
«Ցանկացած կոմպրոմիս այս արատավոր համակարգը ստվերային այս կամ այն ձևով, այս կամ այն դեմքով պահպանելը լինելու է դեռևս չսկսված ճանապարհի ավարտը»,- ասաց Ն.Զոհրաբյանը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02