Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է, որ «հավաստի տեղեկությունների չի տիրապետում Իրանի կողմից 2009 թվականից ի վեր միջուկային զենքի մշակմանն ուղղված գործունեություն ծավալելու մասին»:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, ՄԱԳԱՏԷ-ի՝ մայիսի 1-ին հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ միջազգային գործակալության տնօրենների խորհուրդը եզրահանգման է եկել, որ այս հարցը փակվել է 2015-ին ներկայացված զեկույցի հիման վրա:
Այս փաստաթուղթը ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից մեկ օր անց, առ այն, որ Իսրայելը նոր ապացույց ունի այն մասին, որ Իրանը միջուկային զենքի մշակման գաղտնի ծրագիր ունի, որը կարող է վերականգնվել ցանկացած պահի:
Նեթանյահուն, հղում անելով Իրանի «գաղտնի միջուկային արխիվին», նշել է, որ իսրայելական հատուկ ծառայություններին վերջին շաբաթների ընթացքում հաջողվել է «տասնյակ հազարավոր փաստաթղթեր» ստանալ այդ արխիվից:
ԱՄՆ-ն, իր հերթին, իսրայելական կողմի հայտարարությունը գնահատել է որպես «վստահության արժանի» վկայություն: Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնել է, որ Իսրայելը մեղադրանք ներկայացնի Իրանի դեմ մայիսի 12-ին ընդառաջ, երբ որոշվելու է Թեհրանի հետ 2015-ին կնքած միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը:
ՄԱԳԱՏԷ-ում անմիջականորեն չեն մեկնաբանել Նեթանյահուի հայտարարությունը՝ շեշտելով, որ «հրապարակավ չեն քննարկում նման տեղեկատվության հետ կապված հարցերը»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին «նողկալի սուտասան» է անվանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին վերջինիս կատարած հայտարարության համար:
Իրանի կողմից միջուկային համաձայնագրի խախտման վերաբերյալ ապացույցների բացակայության մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03