Այսօր՝ հուլիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի Նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադյան մարզի Տոսնենսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վարորդն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Օպերատիվ խմբերը բաժանված են եղել մի քանի մասի և դարանակալումները եղել են մի քանի հասցեներում, քանի որ ոստիկանները տեղեկություններ էին ստացել նաև, որ պատգամավորի վարորդը շրջում է տարբեր տեսակի ավտոմեքենաներով և դրանց ապակիներն ամբողջովին մգեցված են եղել, սակայն մութ ապակիներն էլ չփրկեց «մեծն» պատգամավոր Հ. Գրիգորյանի վարորդին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանության կասկածանքով հայտնաբերված Ա. Մարտիրոսյանն ասում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին, և այդ մարդիկ 2 հոգով փորձել են իրեն սպանել և ինքն ինքնապաշտպանվել է: Ա. Մարտիրոսյանը կալանավորված է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55