Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել։
«Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ստահոդ ու անբարո ապատեղեկատվությամբ, թե իբր Վահրամ Բաղդասարյանը, ով ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից, ով վաստակել է Լոռու և, հատկապես, Վանաձորի բնակիչների վստահության քվեն իր հեղինակության, հարգանքի ու կատարված աշխատանքի շնորհիվ, գործադուլ հայտարարած «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակցուհիների հասցեին անպարկեշտ է արտահայտվել:
Առաջարկում ենք այդ ստոր ապատեղեկատվությունը տարածողներին իրենց մեջ գտնել խորը և հեռու թաքցրած տղամարդկությունը և բարձրաձայնել այդ մասին, այդ դեպքում նրանք մեծահոգաբար կարժանանան ներման, իսկ եթե ոչ, ապա այդ անպարկեշտ արտահայտությունը իրենց, իրենց ընտանիքների և իրենց սատարողների /եթե այդպիսիք կան/ ամենապարզ բնութագիրն է:
Վահրամ Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարում է, որ երբևէ ոչ մի պարագայում իրեն թույլ չէր տա նման արտահայտություն անել իր համաքաղաքացիների նկատմամբ, որոնցից շատերն իր ազգականներն են և շատերի աշխատանքի տեղավորման համար ինքն անձամբ է միջնորդել «Գլորիայի» ղեկավարությանը կամ, առհասարակ, իգական սեռի որևէ ներայացուցչի նկատմամբ: Նկատենք նաև, որ որևէ տեղ չէր էլ նշվում, թե որտեղ կամ ինչ պայմաններում ու ում ներկայությամբ է Վահրամ Բաղդասարյանն արել այդ արտահայտությունը, քանի որ դա ընդամենը ցնորված երևակայության հորինվածք է:
Մենք սա որակում ենք անբարոյականության ամենացածր, նենգ ու ստոր դրսևորում, չի կարելի, ելնելով քաղաքական իրավիճակից, փորձել ստվերել հարգանք ու սեր վայելող մարդու հեղինակությունը: Ինչ-որ ժամանակավոր նպատակների իրագործման համար չի կարելի մարդկանց միջև սերմանել ատելություն, դա առնվազն անպարկեշտություն է:
Ինչ վերաբերում է հաջորդ ապատեղեկատվությանը, թե իբր ինչ-որ մարդիկ են հավաքվել Վահրամ Բաղդասարյանի Վանաձորի տան մոտ և քարերով կոտրել ապակին, ապա հայտարարում ենք, որ սա 2-րդ ստահոդ լուրն է, որը ևս, հավանաբար, տարածվել է նույն հեղինակների կողմից: Խորհուրդ ենք տալիս հեքիաթագիրներին զբաղվել ավելի լուրջ գործով, փնտրել ավելի լուրջ հիմքեր Վահրամ Բաղդասարյանի անհերքելի հեղինակությունը պախարակելու համար, որը նա, կրկնում ենք, վաստակել է միայն ու միայն վանաձորցիների, լոռեցիների համար արված իր ազնիվ աշխատանքով, քանի որ նման թյուր ու հիմար հերյուրանքները ոչ միայն ձեզ պատիվ չեն բերում, այլև ի ցույց են դնում ձեր փոքրոգիությունը:
Պահանջում ենք դադարեցնել այս ստոր տեղեկատվական «արշավը», այն, ինչ ձեռք է բերվել բարի գործերով, կառուցվել է սիրո, հարգանքի հիման վրա, նման հիմարություններով չի քանդվի:
Աստված բոլորիս պահապան»,-ասված է հայտարարությունում։
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03