«Հրապարակ»-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը խառնեց շատերի խաղաքարտերը, այսօր աշխատանքի փնտրտուքի մեջ են ոչ միայն նախարարները, տեղակալները, այլև՝ վարչության պետերը, հայեցողական պաշտոններ զբաղեցնողները:
Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանը նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին կտանի կառավարություն, մի քանիսին կտեղավորեն նախագահականում, իսկ Կարեն Կարապետյանն իր թիմակիցներին պետք է տեղավորեր առաջին փոխվարչապետի գրասենյակում: Սակայն այժմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 10 օր անց, նրա մի շարք թիմակիցներ աշխատանքից ազատվելու դիմում չեն գրել, և հայտնի չէ, թե ինչով են զբաղվում Բաղրամյան 26-ում։
Ըստ ամենայնի՝ որոշել են մնալ և տեսնել, թե ինչ է լինում, նաև՝ աշխատավարձ ստանալ, քանի դեռ իրենց ձեռք չեն տվել։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Սերժ Սարգսյանի թիմակիցներից Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը, Նաիրի Պետրոսյանը: Նաիրին արդեն իսկ նշանակվել է պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար։ Իսկ մի շարք անձինք կառավարության աշխատակազմից տեղափոխվել են նախագահական։
Այսպես․ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Նարե Դանիելյանը նշանակվել է նախագահականի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ, կառավարության իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը կգլխավորի նույն վարչությունը նախագահի աշխատակազմում, Կարինե Ավետիսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է նախագահական՝ նույն պաշտոնին: Անահիտ Մնացականյանն էլ ազատվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նա ևս տեղափոխվում է նախագահական, սակայն առայժմ նշանակման հրաման չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03