«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը խառնեց շատերի խաղաքարտերը, այսօր աշխատանքի փնտրտուքի մեջ են ոչ միայն նախարարները, տեղակալները, այլև վարչության պետերը, հայեցողական պաշտոններ զբաղեցնողները:
Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանը նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին կտանի կառավարություն, մի քանիսին կտեղավորեն նախագահականում, իսկ Կարեն Կարապետյանն իր թիմակիցներին պետք է տեղավորեր առաջին փոխվարչապետի գրասենյակում:
Սակայն այժմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 10 օր անց, նրա մի շարք թիմակիցներ աշխատանքից ազատվելու դիմում չեն գրել, և հայտնի չէ, թե ինչով են զբաղվում Բաղրամյան 26-ում։
Ըստ ամենայնի՝ որոշել են մնալ և տեսնել, թե ինչ է լինում, նաև՝ աշխատավարձ ստանալ, քանի դեռ իրենց ձեռք չեն տվել։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Սերժ Սարգսյանի թիմակիցներից Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը, Նաիրի Պետրոսյանը: Նաիրին արդեն իսկ նշանակվել է պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար։ Իսկ մի շարք անձինք կառավարության աշխատակազմից տեղափոխվել են նախագահական։
Այսպես․ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Նարե Դանիելյանը նշանակվել է նախագահականի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ, կառավարության իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը կգլխավորի նույն վարչությունը նախագահի աշխատակազմում, Կարինե Ավետիսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է նախագահական՝ նույն պաշտոնին:
Անահիտ Մնացականյանն էլ ազատվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նա ևս տեղափոխվում է նախագահական, սակայն առայժմ նշանակման հրաման չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55