Մայիսի 4-ին Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փախգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:
Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով հայ-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրանան։
Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին և արտգործնախարարությանն իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ տարբեր բնագավառներում Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կապրեն շարունական վերելք՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:
Ի գնահատանք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի դեսպանին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը:
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44